Հասարակություն

ՄԻՊ թեժ գծին 200 հեռախոսազանգ է ստացվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ժամը 16։30-ի դրությամբ թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք չեն ներառում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։

Թեժ գծի 116 և ‪096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից:

Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: ‪096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը և պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

Հանրային կապերի բաժին

Կարդացեք նաեվ

Հակառակորդը Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. հայկական կողմից 2 զինծառայող թեթև վիրավորում է ստացել

Irina Abovyan

Տեսնելով ոստիկաններին՝ քաղաքացին գրպանից հանեց դիմակը. նրան տուգանեցին

Irina Abovyan

Ահա թե ինչ պետք է անեն Ձկները, Ջրհոսները, Այծեղջյուրները մայիս ամսվա ընթացքում

Irina Abovyan

Եթե ​​Երկվորյակ, Կշեռք կամ ջրհոս եք, ապա կարդացեք սա

Irina Abovyan

Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ

Irina Abovyan

Մահվան 3 նոր դեպք՝ կորոնավիրուսի հետեւանքով

Irina Abovyan