Հասարակություն

Կորոնավիրուսը բացահայտեց Ադրբեջանի բանդիտիզմը․ Ալիևի սադրանքը սեփական քաղաքացիների ու Հայաստանի դեմ

«Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար»,- հայտարարել են ԵԽԽՎ համազեկուցողները, զգուշացնելով` դա կարող է բացասաբար ազդել Բաքվի անդամակցության վրա:

«Ես զարմացած եմ և ցնցված համաճարակը սեփական իշխանության ամրապնդմանը ծառայեցնելու` Ադրբեջանի կառավարության ամոթալի քայլերից»,- հայտարարել է Վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը:

Մեկ այլ համազեկուցող՝ Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շեննակն էլ պնդել է. «Քաղաքական բազմակարծությունն ու խոսքի ազատությունը առավել կարևոր են հենց արտակարգ դրության պայմաններում, որպեսզի երաշխավորվի տեղեկությունների տարածումն ու ազատ քննարկումը հանրության շրջանում»:

Քննադատությունը հնչել է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից հետո, որտեղ Իլհամ Ալիևը «հինգերորդ շարասյուն» էր որակել ընդդիմադիր ուժերին, և պնդել, թե նրանց «սադրիչ քայլերի կանխարգելումը դառնում է պատմական անհրաժեշտություն»: Ուղերձից հետո մի քանի օրվա ընթացքում իրավապահները երեք ընդդիմադիր գործչի են ձերբակալել, ըստ իրավապաշտպանների, շինծու մեղադրանքներով:

Քաղաքակիրթ աշխարհում կորոնավիրուսի մարտահրավերը կոնսոլիդացնում է հասարակություններին, նոր հարթակներ են ձևավորվում նրանց ու իշխանությունների համագործակցության, երկխոսության համար։ Անգամ մի շարք ավտորիտար երկրներում, որտեղ, այնուամենայնիվ, կանխատեսելի համակարգեր են գործում, «ուժեղ ձեռքի» իշխանություններն այս օրերին սոցիալական երկխոսության ճիգերն են գործադրում՝ փորձելով համախմբել հասարակությանը։

Սակայն կան ակնհայտորեն բանդիտական ռեժիմներ, որոնք անգամ ժանտախտն օգտագործում են սեփական իշխանությունն ամրապնդելու, ընդդիմախոսներից «հաշիվ մաքրելու» նպատակով։ Հենց նման իշխանություն է հարևան Ադրբեջանում, որի առաջին թիրախը սեփական քաղաքացիներն են, ովքեր չեն կիսում Ալիևի տեսակետները կամ ունեն տարբերվող դիրքորոշումներ։

Սակայն խանական սկզբունքով ձևավորված ադրբեջանական իշխանության թիրախում ոչ միայն սեփական քաղաքացիներն են, այլ նաև հարևան երկրները։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն օրհասական այս օրերին կոչ էր արել վերջ տալ հակամարտություններին, մեկտեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ։ Պաշտոնական Երևանը՝ ԱԳ նախարարի մակարդակով, անմիջապես ողջունեց այս հայտարարությունը՝ փաստացի համերաշխվելով միջազգային հանրության հետ։

Ադրբեջանը դարձյալ կրակեց։

ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության գոտում այսօր զինծառայող է վիրավորվել, որի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հակառակորդը հերթական անգամ սադրանքի է դիմել, և պատասխան կրակոցով լռեցվել է:

Բաքվի սադրանքի փաստն արդեն զարմանալի չէ, որովհետև՝ եթե Ադրբեջանի իշխանությունն այս օրերին սպառնալիք է սեփական քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը, բնականաբար՝ հանդես պետք է գա նաև ագրեսիան «արտահանելու» նախաձեռնությամբ։ Հայաստանի դիվանագիտությունն, անշուշտ, պետք է օգտագործի այս փաստը՝ որպես անհերքելի կռվան, որ Արցախը երբեք չի կարող լինել մի պետության կազմում, որը զբաղված է անգամ իր քաղաքացիների խոշտանգումներով։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են հայ օգտատերերի էջեր.

Irina Abovyan

Մարիամ Փաշինյանը շան հետ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

«Ամուսինը սաղ գիշեր իրա կնոջը գրկել քնելա, առաոտը գործի տանելուց պիտի դիմակ հագնի»

Irina Abovyan

20-ամյա Վազգենը 4 ԱԹՍ է ոչնչացրել, եղել ռազմադաշտի թեժ կետերում, հիմա էլ շարունակում է ծառայությունը

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

40-ամյա քաղաքացին օդաճնշիչ հրացանով կրակել է մետաղե տարաների ուղղությամբ. գնդակներից մեկը դիպել է ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած երիտասարդի գլխին

Irina Abovyan