Factor.am-ի տեղեկություններով՝ 2020 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ մեր աղբյուրների՝ սահմանախախտը շուրջ 47 տարեկան տղամարդ է, քաղաքացիական անձ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացին սահմանը լքել է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Ադրբեջանի քաղաքացին սահմանը հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի ուղղությամբ, և ինքնակամ հանձնվել սահմանապահներին։ Ազգային անվտանգության ծառայութունն այս թեմայի հետ կապված մեր մի շարք հարցերին ի պատասխան՝ փոխանցել է. «Պահանջվող տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ 1-ին մասի, 3-րդ կետի չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: ԱԱԾ-ի փոխանցված պատասխանից կարելի է ենթադրել, որ իսկապես Ադրբեջանի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը և իրականացվում է քննություն: