Հասարակություն

«Որ հասկանանք՝ մեխանիզմն ինչպիսին է, պետք է երեք հոսք նայենք». Տնտեսագետը՝ կորոնավիրուսի հայաստանյան և համաշխարհային միտումների մասին

Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը մարտի 24-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ վերլուծություն և կանխատեսում է ներկայացրել: Ըստ այդմ` COVID 19-ի տարածման արագությամբ պայմանավորված՝ աշխարհը կարելի է բաժանել երեք խմբի՝

1. Չինաստան, Հարավային Կորեա և, հնարավոր է՝ նաև Ճապոնիա, որտեղ համավարակը կավարտվի մարտի վերջին – ապրիլի սկզբին:

2. Իտալիա, Իսպանիա, Իրան և Ֆրանսիա, որտեղ վերջին հինգ-տասն օրերին պահպանվում են՝ COVID 19-ի տարածման նվազման, և աճում են՝ առողջացման արագության միտումները: Մարտի 24-25-ին առողջացումների թվի աճի արագության դինամիկայով պայմանավորված՝ այստեղ կարելի է հավելել նաև Գերմանիայի անունը:

3. Մնացյալ երկրները:

Այս երեք խմբերը տնտեսագետն ուսումնասիրության մեջ առանձնացրել է նաև ըստ մոդելների՝ ասիական, որը բնութագրվում է տարածման ցածր արագությամբ, առողջացման ոչ բարձր արագությամբ և մահացության ցածր մակարդակով, և եվրոպական, որը բնութագրվում է տարածման արագությամբ, առողջացման բարձր արագությամբ և մահացության համեմատաբար բարձր մակարդակով: Երրորդ խմբի համար Ա. Եղիազարյանը դեռևս չի նշում կոնկրետ սցենար՝ հավանական համարելով եվրոպական մոդելի կրկնությունը:

168.am-ի հետ զրույցում Արմեն Եղիազարյանն անդրադարձավ համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին՝ նկատելով, որ իրեն ոգևորում է տարածման արագության կասեցումը:

Տնտեսագետը, սակայն, նկատեց, որ Հայաստանում դեռ կոնկրետ վերլուծելու հիմք չկա. «Որ հասկանանք՝ մեխանիզմն ինչպիսին է, պետք է երեք հոսք նայենք՝ ինչքան են վարակվում, ինչքան են առողջանում, ինչ մահացությունների ցուցանիշ կա:

Այս պահին լավ նշաններ կան՝ տարածման արագությունն է ընկել. այն, որ մենք տանն ենք նստած, արդարացված է: Մեզ նվազագույնը մեկ ամիս պետք է, որ գանք կայուն վիճակի, որից հետո այն կսկսի պակասել»:

Հարցին, թե Հայաստանը ո՞ր մոդելին է մոտ, նա պատասխանեց. «Դեռ շուտ է ասել, բայց ենթադրում եմ, որ «եվրոպականին», այսինքն՝ հետևանքները մի քիչ ավելի ծանր կլինեն: Մեկ շաբաթից արդեն որոշակի մոդելը կերևա»:

Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, ենթադրվող համաշխարհային ճգնաժամին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Դա միայն իմ գնահատականը չէ. շատ լուրջ հետևանքներ կլինեն, իսկ ինչը հիմա արվում է՝ ժամանակավորապես թեթևացնում է իրավիճակը, բայց հետագայում արդեն լուրջ խնդիրներ են լինելու»:

Հայաստանում իրավիճակով պայմանավորված՝ պետության կողմից իրականացվող քայլերի մասին տնտեսագետը հակիրճ է խոսում՝ «Այն է, ինչ պիտի արվի»:

Արդյոք հայաստանյան բանկերը ռիսկերին դիմագրավելու պոտենցիալ ունե՞ն. Այս  հարցին Բանկերի միության նախկին նախագահը պատասխանեց. «Երկար ու մեծ ռիսկերին չեն կարող դիմագրավել. այս պահին դեռ չեմ տեսնում լուրջ խնդիրներ, բայց դրանք կհայտնվեն. շղթակայան ռեակցիա է սկսվելու: Հիմա հիմնական խնդիրն այս իրավիճակից արագ դուրս գալն է. ինչքան ավելի շուտ դուրս գանք, այնքան ավելի քիչ կրիզիս կլինի մեզ համար: Ժամանակը կրիտիկական է»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Կասկադյորական ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Toyota-ով ռուսական եկեղեցու դիմաց բախվել է բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Մի դարդից էլ պրծանք. Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

Ինչպես կնոջ շուրթերից հասկանալ, որ նա ցանկանում է ձեզ. այս աղջկա տեսանյութը նայելիս միանգամից հասկանում ես (Video)

Irina Abovyan

Հակառակորդի հերթական Սու-25 ինքնաթիռն է խոցվել․ Գարիկ Մովսեսյան

Irina Abovyan

«Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը ընդմիջման ժամանակ

Irina Abovyan

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

Irina Abovyan