Հասարակություն

Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով առցանց վեբինարին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանը և IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին: Վեբինարը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:

Քննարկման մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով, թե ինչպես է շարունակվող համավարակն ազդում առօրյա կյանքի տարբեր ասպեկտների վրա, կքննարկեն գալիք սոցիալական, տնտեսական, քաղաքական, վարքագծային և այլ փոփոխությունները, որոնք պետք է կանխատեսել և պատրաստ լինել դրանց համատեղ լուծմանը առաջիկա ամիսների և տարիների ընթացքում:

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին կմասնակցեն նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: Մահացածների թիվն անցնում է 24 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

ԻՆՉՊԵՍ ՑԱՆԵԼ ԶԱՏԻԿԻ ՑՈՐԵՆԸ

Irina Abovyan

Հայաստանում 2020 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է 3 նորածնի,իսկ 2018-ի՞ն

Irina Abovyan

Ո՞ր հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում գազար և կարտոֆիլ ուտել

Irina Abovyan

Խոշոր հրդեհ Երևանում. թռչնաֆաբրիկայում առաջացած կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ ու ֆաբրիկայի աշխատակիցները. ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Irina Abovyan

Ինչն է բնորոշում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Irina Abovyan

Այս զույգը եզակի զույգերից է՝ով տոնել է իր ամուսնության 60 ամյակը

Irina Abovyan