Հասարակություն

Կան ընտանիքներ, ովքեր այդ 40 հազար դրամ ամսական եկամուտն էլ չունեն, ու իրանք այն մարդիկ են, որ հավատացել ու ընտրել են քեզ

Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զանգում էր քաղաքացներին: Փորձեմ մի կողմ դնել իմ այն համոզմունքը, որ սա հերթական և էժանագին փիառի փորձ էր ու անդրադառնամ այլ հանգամանքի:
Զրուցակիցներից մի կին ասաց, որ տանը ապրում են ինքը, ամուսինը և տիկնոջ հիվանդ մայրը: Հետո ասաց, որ թե ինքը, թե ամուսինը աշխատանք չունեն ու որ 3-ով ապրում մայրիկի ամսեկան 40 հազար դրամանոց թոշակով: Ինչին ի պատասխան վարչապետը խորը «զարմանք» ապրեց(մտքում երևի զայրանալով՝ ինչու էր այդ համարը ընդհանրապես տեղ գտել ցուցակում)թե ինչպես են դա անում, ինչպես է դա հնարավոր: Ուրեմն ասեմ պարոն վարչապետ չեմ հավատում, որ դուք չգիտեք այդպիսի ընտանիքների գույության մասին ՀՀ-ում ու ասեմ ավելին՝ կան ընտանիքներ, ովքեր այդ 40 հազար դրամ ամսեկան եկամուտն էլ չունեն ու իրանք այն մարդիկ են, որ հավատացել են քեզ ու ընտրել, իրանք էն ժողովուրդն են ում անունից ասում ես, որ ՍԴ փոփոխությունները դա ժողովրդի պահանջն է: Կարծում հասկացաք այսօր, թե ինչքան կարևոր ու առաջնային էր այդ մարդկանց համար ՍԴ փոփոխությունները: Կարծում եմ հասկացաք, որ այդ մարդիկ ասում էին ոչինչ մենք սոված կմնանք ու կսպասենք, բայց դուք միլիոններ($) ծախսեք մեր պահանջը՝ ՍԴ-ին փոխելու համար ու կազմակերպեք արտահերթ ընտրություն: Կարծում եմ հասկացաք այդ մարդկանց սոցիալական վիճակից, որ ԱԺ պատգամավորները ոչ թե ամենամայա այլ ամենօրյա պարգևավճարների են արժանի, կառավարության անդամների պարգևատրումններն էլ պետք է բարձրացնել չմոռանաք:
Հ.Գ. մինչ գրում էի սա հանրայինով ցույց տվեցին հատված վարչապետի այսօրվա զանգերից՝ մոտ մի րոպեանոց հատված, որտեղ զրուցակիցներից մեկը գովում էր կառավարությանը: Չէ, ես զարմացած չեմ: Դու՞ք:
#իրանք_են_ժողովուրդը
#ձեր_շրջապատից_դուրս_նայեք

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

Irina Abovyan

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 113 նոր դեպք

Irina Abovyan

Արտառոց ու չլսված դեպք Երևանում․ փողոցներում շրջում է թուրք փաշայի նկարով և իրանական համարանիշներով բեռնատար (լուսանկարներ)

Irina Abovyan

Մենք չգիտենք պարտվել, հանձնվել ու հիասթափվել. Աննա Հակոբյան

Irina Abovyan

Ափերի ձևը կպատմի բնավորության մասին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս նայեք ոնց են ծեծում․ Ծեծկռտուք ոստիկանների և քաղաքացիների միջև դիմակ չկրելու համար

Irina Abovyan