Հասարակություն

Կառավարությունում դեռ չեն որոշակիացրել, թե ինչպես աջակցեն օրավարձով աշխատողներին

«Ես պատրաստ չեմ հիմա պատասխանել այդ հարցին, միջոցառումներ մշակվում են, մոտ օրերս երևի կկարողանանք ավելի կոնկրետ պատասխանել».- մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։
     Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վրչապետն ասել էր, թե Հայաստանում օրավարձով աշխատող չկա, սակայն նրանց տվյալները պետք է որևէ համակարգում «երևան»՝ նրանց աջակցության տարբերակներ գտնելու համար:
     ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ այն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք 2019թ. ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու համար: Այդ ընկերություններն ընգրկում են հանրային սննդի, մշակող արդյունաբերության, առողջապահության ու սպասարկման ոլորտները:
     Պարտադիր պայմանը նվազագույնը 1 տարի գործունեություն ծավալած լինելն է, բարվոք վարկային ու հարկային պատմություն ունենալը: Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամն է, սակայն ոչ ավելի, քան տնտեսվարողի 2019թ. շրջանառության 10 տոկոսը:
     Վարկերն օգտագործվելու են առավելագույնը 3 ամսվա աշխատավարձեր, հարկեր ու տուրքեր, հումքի ձեռքբերման, հանրային ծառայությունների վճարումներ կատարելու համար: Վարկերը տրվելու են 36 ամսով, առաջին 24 ամիսն անտոկոս են, մնացած ամիսներին՝ տարեկան 12 տոկոս:
     Նախարարության հաշվարկներով՝ դիմելու ենթակա կազմակերպությունների թիվը 4 հազարի կհասնի: Իսկ թե ինչ աջակցություն կարող են ակնկալել 1 տարուց պակաս գործող ընկերությունները, դա կառավարությունում դեռ պետք է քննարկեն:

Կարդացեք նաեվ

«Ես քեզ նախարար նշանակողի․․․». Արայիկ Հարությունյանը սկանդալային նամակներ է ստանում.

Irina Abovyan

Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան

Irina Abovyan

Ափին գտել եք շակատագրի շիշը. Բացեք նրանցից մեկը և պարզեք Ձեր ապագան

Irina Abovyan

Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի․ Հարութ Ավանեսյան

Irina Abovyan

Ամառային տապից փրկվելու 5 փորձված տարբերակ

Irina Abovyan

Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

Irina Abovyan