Հասարակություն

Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ շուրջ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը

Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:

Երևանցի թոշակառուներին սննդով լի տոպրակներն անվճար տեղ կհասցնի ՍԱՍ սուպերմարկետի առաքման ծառայությունը: Բանկի աշխատակիցները նույնպես կմասնակցեն այդ գործին:  Փաթեթը կներառի մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, բուսական յուղ, պահածոյացված բանջարեղեն, ալյուր, շաքարավազ և այլ ապրանքներ: Մարզերի կենսաթոշակառուներին դրամական օգնությունը կփոխանցվի կենսաթոշակային քարտերին:

«Երկրի համար այս լարված օրերին մեր Բանկի ուշադրությունը բևեռված է տարեցների վրա, որոնք առավել ռիսկային խումբ են համարվում հատկապես Երևանում: Եվ պատահական չէ, որ նրանց լրացուցիչ նեղություն չպատճառելու համար Բանկն իր միջոցներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության մթերքներ և այն մեր գործընկերոջ օգնությամբ հասցվում է հասցեատերերին, իսկ մարզերի՝ համապատասխան տարիք ունեցող կենսաթոշակառուներին տրվում է դրամական օգնություն: Առողջություն և համբերություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ մեր բազում դժվարություններ տեսած ժողովուրդը կհաղթահարի նաև այս փորձությունը: Մենք հույս ունենք, որ այս օրերը արագ կանցնեն և կյանքը կվերադառնա իր նորմալ հուն», – մեկնաբանեց Արդշինբանկի նախագահ Արտակ Անանյանը:

***

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կարդացեք նաեվ

Մերկապարուհին աշխատանքի վայրում հանդիպել է իր հորը (լուսանկարներ)

Irina Abovyan

Մահացած 6 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Irina Abovyan

Նոյեմբերյանի ԲԿ-ի պարզաբանումը՝ տարածաշրջանում գրանցված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված

Irina Abovyan

Ինչպես Սուրբ Զատիկին զարդարել տունը (ֆոտո)

Irina Abovyan

Այսքան համեղ խաղողի մուրաբա դուք դեռ չեք պատրաստել։

Irina Abovyan

Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ՝ Հայ առաքելական եկեղեցիներում

Irina Abovyan