Հասարակություն

Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք.

Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք:

Մարդը վերցնում-զանգում է անծանոթներին, անձնական բնույթի հարցեր տալիս, մարդիկ սկսում են պատմել, գանգատվել, մասնավոր պատմություններ ներկայացնել և անգամ իրենց գործատուից բողոքել և այդ ամենը եթերում է հայտնվում` առանց անգամ խոսողների ի սկզբանե գիտության: Ծանուցումը մի անգամ միայն, այն էլ` մեկ բառով` «քանի որ ուղիղ եթերում ենք»-ով առաջին խոսակցության կեսերին է արվում, հետո` ընդհանրապես չի էլ արվում ևս մեկ կիսատ-պռատ բացառությամբ: Ընդ որում`հեռախոսահամարի հավաքման գործընթացը հիմնականում թափանցիկ է և համարները հեշտորեն կարելի է կռահել:

Առանց զրուցակիցների հստակ և բացահայտ իրազեկման և հստակ և բացահայտ համաձայնության՝ երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու:

Եվ որտեղի՞ց է այս սարսափելի ֆորմատը որդեգրվել:

Ո՞ր քաղաքակիրթ երկրում է Շահ Աբբասի մեթոդն այլևս հրապարակային հեռարձակվում ողջ երկրին՝ ուղիղ եթերով …

Կարդացեք նաեվ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է․ փաստաբանական խումբը նրան համարում է պատանդ

Irina Abovyan

Օզոնային շերտը վերականգնվում է քիմիական նյութերի օգտագործման դադարեցման շնորհիվ

Irina Abovyan

Պուտինի սպասելի անտարբերությունը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմին

Irina Abovyan

«Այսպիսի պայմաններում երկար մնալը կարող է մարդուն հյուծել, բայց ի՞նչ կարող են անել, պետք է համակերպվեն, քանի որ վտանգ կա». Հոգեբան

Irina Abovyan

«Զինվորների ցավը տանեմ, մեր ազգի պարծանք են, հաղթանակը մերն է լինելու». Արցախի նախագահը՝ 5 հոգու Արցախի հերոս է շնորհել

Irina Abovyan

Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները․ ՀՀ ՄԻՊ

Irina Abovyan