Հասարակություն

Ինչպես վարվել՝ աշխատավայրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար. ուղեցույց

Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանում: Խորհուրդներն ընդգրկված են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ: Դրա համար անհրաժեշտ է.

1. Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։

2. Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:

3. Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։

4. Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, այդ թվում՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով
ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

9) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշանները

Irina Abovyan

«Rapid» թեստերի առաջին խմբաքանակի նախնական առաքումը ամսի 27-ն է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Irina Abovyan

Ո՞ր երկրների քաղաքացիներին է արգելվում մուտք գործել Հայաստան.

Irina Abovyan

11 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով դադարեցվել է

Irina Abovyan

Մարտի 25-ի աստղագուշակ

Irina Abovyan

Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամին կրկին անցել է նախահարձակ գործողությունների

Irina Abovyan