Հասարակություն

Ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին. տեղեկատվական թերթիկ

երկայացնում ենք աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ՝ կորոնավիրուսի մասին: Աղբյուրը՝ ՀՀ պարետի որոշում:

1. Ի՞նչ է վիրուսը

Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն:

2. Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

2) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր,

3) Քրոնիկ հիվանդություններով անձինք,

4) Մանկահասակ երեխաներ և նորածիններ:

Կարդացեք նաեվ

Դուրս ենք գալու պայքարի, եթե նորից երկարաձգվի էս ապօրինի ու անիմաստ արտակարգ իրավիճակը. Կարեն Արայան (Տեսանյութ)

Irina Abovyan

Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 դեպք, 706 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիակները, նրանք թքած ունեն դրանց վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը

Irina Abovyan

ԱԺ մտած երիտասարդը նախկինում ևս ինքնասպանության փորձ էր արել. դատախազություն

Irina Abovyan

30-ամյա տղամարդը որոնվում է որպես հարազատների հետ կապը կորցրած (տեսանյութ)

Irina Abovyan