Հասարակություն

«Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին․ դրանք գյուղացու հիմնական թալանչին ու սնանկացման աղբյուրն են». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը մարտի 27-ին, խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի մասին, նշել է, որ այն հետաքրքիր ու իրատեսական է․ «Բայց երբ ծրագիրը կապվեց բանկերի հետ, որոնք գյուղացու հիմնական թալանչին ու սնանկացման աղբյուրն են, ճիշտ չէ: Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին»:

Հ. Բերբերյանի գնահատմամբ՝ ծրագրում հստակություն չկա, թե որ կուլտուրաների արտահանումն է խթանվելու: Եթե գյուղարտադրանք արտահանող տրանսպորտային ընկերությանն են ֆինանսավորում, ապա դա գյուղատնտեսությանն աջակցել չէ:
     Գյուղատնտեսը կարևորեց, որ ծրագրի իրագործման ժամանակ հետևողականություն լինի, որպեսզի այն չվերածվի բարի ցանկությունների ծրագրի:
     Ագրարագյուղացիական միավորոման ղեկավարն այն տեսակետը հայտնեց, որ պետք է ոչ թե կոոպերատիվներ ստեղծվեն, ինչի մասին ասվել էր նախօրեին, այլ ֆերմերային տնտեսություններ:
     «Կոոպերատիվները կստեղծվեն, գումարները կստանան ու կանհետանան»,- կանխատեսեց Հ. Բերբերյանը:

Կարդացեք նաեվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Irina Abovyan

Որ հասցեներում լույս չի լինի

Irina Abovyan

Բժիշկ Հենի Մահֆուզիի կարևոր հայտարարությունը

Irina Abovyan

Ձնեմարդը ծաղկած այգիների տակ. Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին

Irina Abovyan

Խեցգետիններ, հնարավոր են որոշ խնդիրներ․ ապրիլի 7-ի աստղագուշակը

Irina Abovyan