Շոու-բիզնես

Նազենի Հովհաննիսյանն իր դիմանկարով շատ օրիգինալ ու տարբերվող զգեստ է կրում (լուսանկար)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Թատրոնի օրը։ 

Ես միշտ ունեցել եմ մի դեմք, մի հոգի, մի մարմին , մի ողնաշար, մեկ բանականություն ու մի սիրտ: Եվ արվեստին միշտ մնացել եմ հավատարիմ. ես ու Նա: Դերասանի կյանքը` սիրտը մեծ, շատ լայն պահելն է, որ տարբեր ու հետաքրքիր հերոսներ, մարդիկ ու դերեր «տեղավորվեն», ապրեն այնտեղ: Դերասանի կյանքը իր ողնաշարն ամուր պահելն է, որ իր խաղացած բոլոր կերպարների հենվելուց` այն ծանրության տակ չկքի, չկոտրվի ու չճկվի: Դերասանի գործը մարմինն անընդհատ կրթելն է, որպեսզի մարնեղ դարձնի բնավորությունը իր հերոսի` ինչպիսին էլ այն լինի, դերասանի իմաստը` իր կյանքն ամեն վայրկյան բովանդակությամբ լցնելն է, որպեսզի շունչ ու հոգի տա իր կերպարին, որպեսզի լույսով պատի իր ստեղծածն ու ստվերներով տարանջատի բնավորության գծերը` իր հերոսի: Դերասանի ստեղծագործ ընթացքը բանական էակ ստեղծելն է, որին հավատան ու որին սիրեն: Դերասանի գործը գոյելն է, անընդհատ ապրելն ու նոր կյանք ստեղծելն է` հաճախ մոռանալով նույնիսկ ի՛ր կյանքը:
Ես չեմ սիրում «դերասան» եզրույթը, ամեն դեր ասող ախր ստեղծող չէ: ԱԿՏ, գործողություն, արար, արարք, գոյ, ծնունդ , որ բառով էլ կոչենք ավելի ճիշտ է, քան դերասանը: Actor! Attrice … Պաշտպանեք ու պահպանեք այդ տարօրինակ կերպարներ ստեղծողին, իր գոյությամբ անընդհատ իր ստեղծածներին սնողին ու վերջում` կատարսիսով ձեր` հանդիսատեսի հոգիները մաքրողին: Կյանքի իմաստը հավերժորեն փնտրող ու ադպես էլ իրենք իրենց չգտնող … Շնորհավոր ահռելի, բազմաբովանդակ ու չգնահատված այդ աշխարհի` Նորին Մեծություն Թատրոնի օրը:

Կարդացեք նաեվ

«Ես ամենաշատն էի անհանգստանում». Լուսինե Թովմասյանի դուստրն արդեն առաջին դասարանցի է (լուսանկարներ)

Irina Abovyan

Ամուսնու ու սկեսրայրի հոսպիտալացումից հետո կորոնավիրուս է հաստատվել հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի եւ նրա դստեր մոտ

Irina Abovyan

Տղե’րք, շատ արեք, մի’ վախեցեք, որ կծիծաղեն. Վահագն Գալստյան

Irina Abovyan

«Մեր կյանքը սարսափ ֆիլմի վերածվեց ու չի անցնում»․ Նազենի Հովհաննիսյան

Irina Abovyan

Իննա ու Հայկ ո՞նց եք կարողացաք ձեր սերը թաղել ու կարճ ժամանակահատվածում նոր սերեր գտնել

Irina Abovyan

Վերջապես Մարիամ Մելիքյանը կլորիկ փորիկով լուսանկար է հրապարակել

Irina Abovyan