Հասարակություն

Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Շուշան Ստեփանյան

Ընթացիկ վիճակագրություն

Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:

Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։

Ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։

Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։

Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները:

Կարդացեք նաեվ

Ստուգեք ձեր ինտուիցիան․ ո՞ր պարկում են թաքցված ոսկե մետաղադրամները

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Գյումրիում. «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմաց Porsche Cayenne-ների և Opel ավտոմեքենաների ջարդ. Porsche Cayenne-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անպատասխանատու քայլ է. Ադրբեջանի նախագահի օգնականը` Գյանջայի գնդակոծման մասին

Irina Abovyan

Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսից 91 994 պացիենտ է ապաքինվել

Irina Abovyan

Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն կցրվի. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Irina Abovyan