Հասարակություն

Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը. ՏԿԵ նախարարի տեղակալ

ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ ողջ երկրում, մի քանի օր է, ազատ տեղաշարժը սահմանափակված է: Սահմանափակված է նաև տրանսպորտային միջոցների գործունեությունը, չեն աշխատում միջմարզային տրանսպորտային միջոցները, որոշ ներմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցներ ևս:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի փոխանցմամբ ազատ տեղաշարժի սահմանափակման մասին պարետի ընդունած որոշումից հետո կտրուկ նվազել է  ուղևորահոսքը:

Ըստ Արմեն Սիմոնյանի՝ այս պահին որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են: Փոխնախարարի փոխանցմամբ՝ ներմարզային տրանսպորտային միջոցներ գործում են Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում, ներհամայնքային տրանսպորտային միջոցներ գործում են Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

Այդուհանդերձ, այս մասով ևս, ըստ փոխնախարարի, այսօր նախատեսվում են որոշակի փոփոխություններ  և պարետի որոշմամբ կիրառել հավելյալ սահմանափակումներ:

«Նախատեսվում է որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ՝ կապված միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներին: Այսօրվա որոշմամբ՝ պլանավորվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները»,- ասաց Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում բոլոր երթուղիները, բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի, աշխատում են: Այսօրվանից ուղևորահոսքի բացակայության պատճառով դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը:

Հարցին, թե  մարզից Երևան հասնելու համար, օրինակ, բժիշկները կամ սննդի ոլորտներում աշխատող մարդիկ որոշ խնդիրների հետ են բախվում, այն դեպքում, երբ չեն աշխատում միջմարզային տրանսպորտային միջոցները, իսկ մի քանի հոգով նույն տաքսիով Երևան հասնել չեն կարող, քանի որ տաքսիների մեջ թույլատրվում է երթևեկել 2 հոգով, վարորդը՝ ներառյալ, փոխնախարարն առաջարկեց նման առանձին դեպքերի վերաբերյալ հարցերով դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խոստանալով գտնել համապատասխան լուծումներ:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Անկարան ու Բաքուն՝ ընդդեմ Հայաստանի, Արցախի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զաքիր Հասանովը գլուխ գովելու տեղ չունի, որ ընդհատակում չմնա. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

7 անկրկնելի սոուսներ, որոնք ձեր կերակուրները պրոֆեսիոնալ մակարդակի կհասցնեն

Irina Abovyan

Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի

Irina Abovyan

Բերման ենթարկված 42-ամյա տղամարդու մոտից «կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Irina Abovyan

Թեստ. ընտրեք այս 6 փետուրներից մեկը և իմացեք, թե ինչ է մտածում հոգեբանը ձեր մասին

Irina Abovyan