Հասարակություն

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը միանում է մեկուսացվածներին պահելու գործին

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ. այս մասին հայտարարություն է տարածել «Նաիրի» հանգստյան տան Ֆեյսբուքի էջը։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարության՝ մարտի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել  էր, որ  Կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, ուստի նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ։ Վարչապետը նշել էր, որ այդ պացիենտները պետք է հյուրանոցներում տեղավորվեն, հաշվի առնելով այն, որ ներկայումս հյուրանոցների մեծ մասը դատարկ է։  ՀՀ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ այդ խնդիրը լուծելու համար։

Կարդացեք նաեվ

Առաջ ենք գնալու, պարզապես ժամանակի հարց է. մանրամասներ՝ Քաշաթաղից

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմում է միջազգային հանրությանը

Irina Abovyan

Դերասանուհի Նարինե Ոսկանյանն (Պաուզա Անո) արդեն տանն է և նշում է երկրորդ ծնունդը)

Irina Abovyan

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Տեսանյութ․ տեսեք, թե ինչպես է հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանը պայթեցնում ուկրաինական «Ձայնը» նախագծի բեմը

Irina Abovyan

Փուչիկներով ու ծափերով. «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանի դուստրը դուրս գրվեց հիվանդանոցից

Irina Abovyan