Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին՝ Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:

Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել:

«Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, մյուս թատրոններն այս տարի ևս սպասում են իրենց հերթին. Երևանի թատերական օջախները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:

Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքներն, ըստ էության, ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները»,-շեշտել է նա:

Մարությանը ստեղծագործական նոր վերելք է մաղթել թատրոնի մարդկանց:

Կարդացեք նաեվ

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին

Irina Abovyan

Ընտրված քարտը կասի թե ինչ է սպասում ձեզ առաջիկայում

Irina Abovyan

Դագաղը փակ է լինելու, մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին․ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացածի հուղարկավորության մասին

Irina Abovyan

Խոշոր վթար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Fusion-ն ու շտապօգնության ավտոմեքենան, վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան ում կյանքում շուտով սպիտակ գիծ կսկսի

Irina Abovyan