Շոու-բիզնես

Ադրիանա Գալստյանը՝ նոր ֆոտոշարքի եւ Ջոլիին նմանության մասին

Արտակարդ դրության այս օրերին Ադրիանան տնից չի բացակայում, սակայն մինչ այդ հասցրել է հերթական լուսանկարահանմանը մասնակցել: Նոր ֆոտոշարքը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին: 



«Շատերի նման ես եւս շատ գործեր եմ հետաձգել: Ուրեմն այդպես է պետք: Այս վիրուսի տարածումը եւս մեկ հնարավորություն է կյանքը, ամեն մի օրը, ժամն ու վայրկյանը գնահատելու համար»,-նշել է նա եւ հավելել, որ չի կորցնում լավատեսությունը:

Խոսելով նոր լուսանկարների մասին՝ Ադրիանան ասել է, որ դրանցում արտացոլվում է իր էությունը: Նախընտրում է նրբագեղ կնոջ կերպարը:
4

Ադրիանա Գալստյանը

«Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարչինն էր: Երկար չենք պատրաստվել: Մենք կարող ենք մեկ օրում քննարկել կերպարն ու հաջորդ օրն էլ իրականացնել նկարահանումը: Մեր կարծիքները հիմնականում համընկնում են. միասին որոշում ենք կերպարը, հագուստը, մյուս դետալները: Փորձեցինք կրկին տարբերվող լուսանկարներ ստանալ»,-նշել է նա:

Ադրիանան խոստովանել է, որ ընկերներն ու հետեւորդները հաճախ են իրեն նմանեցնում Անջելինա Ջոլիին: Ասում է՝ հաճելի է, քանի որ դերասանուհին գեղեցիկ ու հաջողակ կին է, բայց ամեն դեպքում նախընտրում է, որ իր մեջ միայն իրեն տեսնեն՝ առանց համեմատելու եւ նմանեցնելու:
4

Ադրիանա Գալստյանը



Խոսելով աշխատանքից՝ դերասանուհին ասել է, որ իր մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ամռանը:



Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Lon-ի

Կարդացեք նաեվ

«Խոսքերն ավելորդ են»․ Լիլի Մորտոյի համարձակ կերպարը (վիդեո)

Irina Abovyan

Ընդգծված դիմագծեր, նվազագույն շպար․ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը

Irina Abovyan

«Հարսնացուն պետք է տարբերվի հյուրերից եւ հարսանեկան շքեղ տորթից». դիզայներ Գայանե Մարտիրոսյանը՝ հարսանեկան զգեստի թրենդների մասին (ֆոտո)

Irina Abovyan

Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը համբուրվում աղջկա հետ (Տեսանյութ)

Irina Abovyan

Մարիամ Ալեքսանյանի եղբայրը բոլորի աչքի առաջ ամուսնության առաջարկություն արեց սիրելիին

Irina Abovyan

Սարոն՝ իր լայվերի, ռուսերենի, խառը փլեյլիստի ու ճիշտ տղամարդ լինելու մասին

Irina Abovyan