Քաղաքականություն

«Գտնում եմ, որ նման պասիվության և զգուշության համար ԱՀԿ-ն հիմքեր ուներ, որոնք ինձ հայտնի չեն»

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ի թիվս այլ գործառույթնների գիտե՞ք ինչ ֆունկցիա ունի։
Չգիտե՞ք։
ԱՀԿ-ն պարտավոր էր անել այնպես, որ Եվրոպան այսօր չլիներ այն վիճակում, որում որ է։
Ուղեցույցեր, գործելակարգեր, ու համաճարակի վտանգավորության ամեն աստիճանի համար հատուկ մշակված քայլեր ՊԱՐՏԱԴԻՐ բոլոր երկրների համար։
Իսկ պանդեմիա հայտարարելու օրը ԱՀԿ-ն հատուկ նշեց, որ առկա է ռիսկայնության բարձրագույն աստիճան, սակայն պետությունները պետք չի որ փոխեն իրենց գործողությունները։ Թող շարունակեն անել այն ինչ անում էին մինչև հիմա։
Էդպես չի լինում։ Ռիսկայնության ամեն հաջորդ աստիճան փոխում է գործողությունների կարգը, բարձրացնում խստությունը։
Բայց էդպես եղավ։ Հայտարարվեց պանդեմիա, հայտարարվեց BBC-ին ու CNN-ին, ու տղերքը ցրվեցին տներով։ Իսկ պետություններին և Առողջապահության նախարարություններին մաղթեցին հաջողություն։ Ընդամենը։
Տղերք, սենց չի լինում։
ԱՀԿ-ն անգամ պանդեմիա չհայտարարեց, այլ զգուշորեն ասաց, որ ստեղծված իրավիճակը ԿԱՐԵԼԻ է ձևակերպել որպես պանդեմիա։
Կարելի է ձեակերպել, կարելի է չձևակերպել…

Ու Ես գտնում եմ, որ նման պասիվության և զգուշության համար ԱՀԿ-ն հիմքեր ուներ, որոնք ինձ հայտնի չեն։
Ահա թե ինչու, ինչ տեղեկատվություն էլ, ինչ գիտական հոդված էլ որ մեջբերում եք, չեմ կարողանում դրանց նկատմամբ չլինել սկեպտիկ։
Չեմ հավատում Իտալիայի մահերի ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻՆ, չեմ հավատում որ Չինաստանը ազատագրվել է համաճարակից։
Ու չեմ հավատում, թե առաջիկայում սպասվող տնտեսական ճգնաժամն էս ամենի հետեվանքն է լինելու, և ոչ թե պատճառը։
Կներեք։
Չեմ հավատում։
Դուք ինչպե՞ս չեք հավատում Աստծուն։
Այ, Ես էդպես, էս ամենին չեմ հավատում։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ի թիվս այլ գործառույթնների գիտե՞ք ինչ ֆունկցիա ունի։Չգիտե՞ք։ԱՀԿ-ն…

Posted by Հայկ Մանասյան on Thursday, March 26, 2020

Կարդացեք նաեվ

Քանի՞ մարդու ենք պատրաստ սպասարկել․ հարց Առողջապահության նախարարին (տեսանյութ)

Irina Abovyan

«Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք». բանավեճ ԱԺ-ում

Irina Abovyan

Ես էլ պարտք ունեմ բանկին, ոչինչ. Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան սև ցուցակում գտնվող քաղաքացուն

Irina Abovyan

Սերժ Սարգսյանը սրեց խաղը. ի՞նչ կապ ունի դա Տեր-Պետրոսյանի հոդվածի հետ

Irina Abovyan

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների պայմանավորվածությունը բանակի թեստավորման վերաբերյալ

Irina Abovyan

Այսօր թեստը հանձնել եմ, այդ պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին, առայժմ տանն եմ մեկուսացված. Նազելի Բաղդասարյան

Irina Abovyan