Հասարակություն

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. «Ոսկե աքաղաղ» ռեստորանի մոտ Mercedes-ը գլիվայր շրջվել է. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի.

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Էդուարդ Աղաբեկյանը:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը , ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Վթար Կիևյան փողոցում․ կա տուժած

Irina Abovyan

Արեւայրուքի յուղի շշի պայթյունից վնասվել է մոդելի ամբողջ մարմինը

Irina Abovyan

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է.

Irina Abovyan

Արսեն Թորոսյանը այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. Սարի թաղի «կալցևոյում». բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, ЗИЛ-ն էլ փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ինչ են պատմում Ձեր դիմագծերը Ձեր մասին

Irina Abovyan