Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ոստիկանները.

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի ատթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել և սահմանազատել տարածքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Հաղթանակից հաղթանակ. Հայաստանը վերադառնում է

Irina Abovyan

Վարդանանց փողոցում մեքենան շրջվել է՝ վնասելով խանութի ապակիները

Irina Abovyan

Գազшրով և հшվի մսով համեղ шղցան

Irina Abovyan

Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 դեպք, 706 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

2020թ. հունիս ամսվա սիրային հորոսկոպ

Irina Abovyan

Հենրիխ Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է խաղադաշտում, և մեծ մարդ խաղադաշտից դուրս. Նիկոլո Ձանիոլո

Irina Abovyan