Հասարակություն

Լավագույն տնական միջոցները՝ ոտքերում ցավի դեմ․ շատ օգտակար ինֆորմացիա, որը պիտի բոլորն իմանան

Առաջարկում ենք ծանոթանալ ոտքերի ցավի դեմ լավագույն միջոցների հնգյակին

Картинки по запросу "Холодный компресс"

Սառը թրջոց

Երբ ոտքերում ցավ է առաջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, կարելի է օգտագործել սառը թրջոցներ։

Մի քանի կտոր սառույց փաթաթեք բարակ սրբիչով և դրեք ցավի հատվածում, պահեք 10-15 րոպե՝ ոտքերը բարձր դիրքում պահելով։

Կատարեք գործողությունը օրական մի քանի անգամ։

Մերսում

Մերսումը նպաստում է ցավ առաջացող՝ մկանների վնասվածքներից հետո ավելի արագ վերականգմանը։

Հիվանդ հատվածում գոլ ձիթայուղ կամ մանանեխի յուղ քսեք։

Մեղմ շարժումներով մերսեք ոտքերը՝ 10 րոպեի ընթացքում։ Արեք սա օրական 2-3 անգամ։

Քրքում

Եվս մի միջոց՝ ոտքերի ցավի դեմ, որն օժտված է հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով։

Խառնեք 1թ․գ․ քրքումը տաք քունջութի յուղի հետ․ պիտի մածուկանման զանգված ստացվի։ Քսեք ախտահարված հատվածում և թեթև շփեք։ 30 րոպե անց լվացեք գոլ ջրով։ Կատարեք պրոցեդուրան օրական 2 անգամ։

Եթե օգտագործում եք որևէ դեղամիջոցներ, նախքան քրքում կիրառելը խորհրդակցեք բժիշկի հետ։

Картинки по запросу "ДОМАШНИЕ СРЕДСТВА ОТ БОЛИ В НОГАХ"

Խնձորի քացախ

Խնձորի քացախը ևս հասանելի, բայց շատ արդյունավետ տնական միջոց է, որը կօգնի ազատվել ոտքերի ցավից։ Սա հատկապես օգտակար է արթրիտի դեպքում։

1-2 բաժակ ոչ ֆիլտրացված խնձորի քացախ լցրեք գոլ ջրով վաննայի մեջ։ Ոտքերը դրեք մեջը և թողեք 30 րոպե։

Կատարեք պրոցեդուրան շաբաթական 1 անգամ։

Картинки по запросу "Соль Эпсома"

Անգլիական աղ

Սա պարունակում է մագնիում, որն օգնում է կարգավորել օրգանիզմում նյարդային ազդանշանները։

Տաք վաննայի մեջ 1/2 բաժակ անգլիական աղ լցրեք և լավ խառնեք։

Ոտքերը 15 րոպեով դրեք մեջը։ Կրկնեք սա շաբաթական 2-3 անգամ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Կարդացեք նաեվ

ՊԲ-ն հրապարակել է ևս 21 զոհված զինծառայողների անունները

Irina Abovyan

Երևանում առկա թափուր աշխատատեղերի ցանկը. նշված են նաև աշխատավարձերի չափերը

Irina Abovyan

Որպես ակնաբույժ կարևոր եմ համարում տեղեկացնել , որ կորոնավիրուսը արտահայտվում է նաև լորձաթաղանթի բորբոքման նշաններով.

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում․ Բանգլադեշում հայտնի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ․ ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

8-րդ միջոցառման շահառուների թիվը ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Նիկոտինի կանոնավոր ներշնչումը թոքային հիպերտոնիայի է հանգեցնում. հետազոտություն

Irina Abovyan