Հասարակություն

Վիտամին Е-ն անհավանական հրաշքներ կգործի ձեր մաշկի հետ. միայն թե այն պետք է օգտագործել հետևյալ կերպ

Վիտամին Е –ն առողջ և գեղեցիկ մաշկի գրավականն է: Այն անվանում են գեղեցկության և երիտասարդության վիտամին: Այս վիտամինը անփոխարինելի է կանանց համար:   Այն ազդում է կանացի ողջ օրգանիզմի  վրա. լավացնում է արյան շրջանառությունը, հարթեցնում է կնճիռները, կանոնավորում է վերականգնողական  ֆունկցիան, ամրապնդում է արյունատար անոթները, լավացնում է իմունիտետը:

Վիտամին Е-ի անբավարարությունը  անմիջապես  արտահայտվում է արտաքին տեսքի վրա, ի հայտ են գալի կնճիռներ,  ակնե,  մաշկը կորցնում է իր թարմ տեսքը,  շրթունքները ճաքճքում են: Վիտամին Е պարունակում  են մաշկի խնամքի գրեթե բոլոր կրեմները, հատկապես, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը: Վիտամին Е-ով հարուստ են  բազմաթիվ բնական մթերքներ:

Վիտամին Е- ով դիմակները հիանալի ազդեցություն են գործում մաշկի վրա: Կնճիռները սկսում են հարթվել առաջին իսկ դիմակի կիրառումից հետո, իսկ 5-6 պրոցեդուրայից հետո  արդյունքը պարզապես  ապշեցնում և հիացնում է:

Վիտամին Е-ով և գլիցերինով կրեմ

Այս դիմակը հատկապես  լավ է խորը կնճիռների  դեպքում:  10 պատիճ  վիտամինը  խառնել  25-30 մլ  գլիցերինի  հետ, լավ խառնել,  և պահել  մութ տեղում: Օգտագործել մի քանի անգամ:

Վիտամին Е ալոեի հետ

Հայտնի է, որ  ալոեն օժտված է վերկանգնող  հատկությամբ:  Եվ եթե այն համատեղվում է վիտամին Е –ի հետ, ապա  հիանալի արդյունք է լինում:

1 թեյի գդալ ալոեի գելի վրա ավելացնել  2 պատիճ  վիտամին Е-ի պարկուճի պարունակությունը:  Քսել  մաքուր մաշկին և թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ  սառը ջրով  և քսել նշի յուղ կամ հարթեցնող կրեմ, ցանկալի է այս դիմակը կիրառել երեկոյան քնելուց առաջ:

Վիտամին Е,  յոգուրտ, կիտրոնի հյութ և մեղր

Իրար միացնել վիտամին  Е –ի 3 պարկուճի յուղը,  մեկ ճաշի գդալ յոգուրտը, 1 թեյի գդալ մեղրը և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնել և մերսող շարժումներով քսել դեմքին: Թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով  և քսել նշի յուղ կամ  հարթեցնող կրեմ:

Կարդացեք նաեվ

«Արփին, Աշոտին սպասելու ընթացքում, տորթի վրայի եռագույնի կարմիրը «մաքրազարդեց»»

Irina Abovyan

Մենք ամուր ենք մեր լեռների պես

Irina Abovyan

Ինչ են ցույց տալիս ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

Irina Abovyan

Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում

Irina Abovyan

ԿԱՐԵՎՈՐ տեղեկություն կորոնավիրուսի մասին. Սա պետք է իմանա յուրաքանչյուրս. Կիսվեք ձեր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը. նրան հատուկ ճոպաններով ու պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները.

Irina Abovyan