Հասարակություն

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից

Irina Abovyan

«Այդքան գեղեցիկ կին ունես, ինչու՞ ես բաժանվում»,- հարցրեց դատավորը և, ստանալով այս պատասխանը, կորցրեց խոսելու ունակությունը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակներն ու նպաստները պետությունը չի՞ կարողանալու վճարել․ ֆինանսների նախարարը մեկնաբանել է լուրերը

Irina Abovyan

«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն». Դենդրոպարկի տնօրեն

Irina Abovyan

Մեր Մեխակը տուն ունի արդեն. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՓՈԽԵԼ Է ՆԱԵՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ը

Irina Abovyan