Շոու-բիզնես

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը մեկս մյուսի նկատմամբ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական է նաև հիմա և պատմական սխալների կրկնությունն է տեղի ունենում:

«Գրել եմ 4 տարի առաջ, ցավոք, անցյալի պատմական սխալների նույն կրկնությունն է:

2016, դեկտեմբեր 1:

Շուտ մոռացանք ապրիլը, շուտ մտանք ուրիշի ընտանիքի մեջ՝ բռնություն փնտրելով այնտեղ, երբ քաղաքացու, մարդու մասին է պետք օրենքը մշակել, այլ ոչ ընտանիքի: Հստակ օրենք է պետք երկիրն աղտոտողների համար դրսում, գետերում, բնության մեջ աղբ թափողներին պատժել խստագույնս, թե չէ բան չի փոխվի: Օրենք է պետք մշակել մարդու՝ անհատի համար, և, որ ամենակարևորն է, կրթել մարդուն, կրթել քաղաքացուն՝ օրինակով ու համբերությամբ, համասեռ ու համանաման միջավայրում՝ առանց ագրեսիայի ու տրավմաների:

Կարծես մեզ քիչ են զատել, անջատել իրարից, անջատել ընտանիքից, պոկել հայոց եկեղեցուց, խլել հողերն ու երկիրը («ծովից ծով»-ից մնացինք բռից բուռ): Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը մեկս մյուսի նկատմամբ: Օրենքը պիտի միացնի ու պաշտպանի ընտանիքը, ոչ թե պոկի, քայքայի ու տրավմայի ենթարկի…

Մանրացել ենք կավահողի աստիճան ու շաղ եկել, աշխարհի թոքերին ենք խանգարում արդեն, որովհետև մեր մի բուռն էլ է «ծանր» թվում ու այդ մի բուռ հողի վրա, աշխարհի քարն ունենալով մեր երկրում, չենք ուզում միասին կառուցել մեր ուզած երկիրը։ Միասին բառն աշխարհին պետք չէ, դրա համար էլ հիանալի ձևով մեզ զատում են ձավարի նման հատիկ-հատիկ: Այսպես մենք հաց չենք դառնա:

Օրենք հանեք բոլոր սոցկայքերում հանիրավի վատաբանող, վիրավորող ու սպառնացող անդեմների (լինեն իրական, թե ֆեյք) դեմ՝ հանուն առողջ մարդկանց ու նրանց շահերի։ Բավ է»,- գրել է դերասանուհին, ապա հետգրությամբ ավելացրել, որ Հայաստանը, իր փոքր լինելով հանդերձ, աշխարհին մատակարարում է սերունդ, և որ ամենակարևորն է՝ ընտանիք՝ իր բոլոր խնդիրներով ու կիսատություններով հանդերձ:

Կարդացեք նաեվ

Սիլվի Բարկովայի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

Irina Abovyan

Ուր են անհետացել Նատաշա Կորոլյովայի որովայնի ծալքերը

Irina Abovyan

Դերասանուհի Անի Խաչիկյանն ամուսնալուծվել է

Irina Abovyan

Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ․․․ Գայանե Ասլամազյանի կոշտ պատասխանը Ստյոպա Սաֆարյանի՝ իր մասին արված հայտարարությանը

Irina Abovyan

«Անմահացավ ընգերս». Վաչե Թովմասյան

Irina Abovyan

Արփի Գաբրիելյանը ցույց է տվել, թե ինչպես է կարանտինն անց կացնում հարևանի հետ

Irina Abovyan