Միջազգային

Կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով «Europe 1» ռադիոկայանին, հայտնում է, որ 94 տարեկանում կորոնավիրուս կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը: 

Վալերի Ժիսկար դ’Էստեն հոսպիտալացվել էր սեպտեմբերին թոքերի վարակի պատճառով, սակայն նոյեմբերի 20-ին դուրս էր գրվել հիվանդանոցից: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս չէին հայտնաբերել, հետո, սակայն, հիվանդությունը հաստատվել է:Վալերի Ժիսկար դ’Էստենի մահվան մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկա ու նախկին նախագահները՝ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: 

Վալերի Ժիսկար դ’Էստենը ծնվել է 1926 թվականին Ֆրանսիայի կողմից բռնազավթված գերմանական Կոբլենց քաղաքում: Աշխատել է ֆինանսների նախարար Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի նախագահության տարիներին, եղել է «Դաշինք հանուն ֆրանսիական ժողովրդավարության» կուսակցության ղեկավարը: 1974 թվականին Պոմպիդուի մահից հետո նախագահական ընտրություններում հաղթել է : Նրա օրոք Ֆրանսիան դուրս է եկել Շառլ դը Գոլի արտաքին քաղաքական գծից և սկսել է ՆԱՏՕ վերադառնալու գործընթացը: Նա նաև մեծ ներդրում ունի ԿՍՀՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու գործում: 

Կարդացեք նաեվ

Ռուսաստանին հասկանալի չէ Ալիևի հուզական արձագանքը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի վերաբերյալ․ ТАСС

Irina Abovyan

Ռուսները ապշած են։ Ով է Մեդվեդևի հայուհի հարսիկը․ (Բացառիկ լուսանկարներ)

Irina Abovyan

«Օրենքով գողերը» հայց են ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ

Irina Abovyan

Էրդողանի մաֆիայի հիմնաքարը քիչ առաջ հրաժարական տվեց. Կարեն Հովհաննիսյան

Irina Abovyan

Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Irina Abovyan

Րոպեներ առաջ։ Մահափորձ Ալիևի դեմ․ Հրատապ

Irina Abovyan