Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային կազմակերպությունը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ: Այս մասին ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ իր հատուկ զեկույցում:

Ըստ  կառույցի` հոկտեմբերի կեսերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։

«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորական բառեր հնչեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչպես նաև հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», – զեկույցում նկարագրում են իրավապաշտպանները և ընդգծում․ – «Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում նման արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց»։

Զեկույցի հեղինակները շեշտում են, որ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքը, թե՛ զինված հակամարտության օրենքը պահանջում է ցանկացած պարագայում ռազմագերիներին վերաբերվել մարդասիրաբար։ «Մասնավորապես Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման ցանկացած գործողությունից, վիրավորանքից և հասարակության հետաքրքրասիրությունից», – նաև ասվում է միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցում։

Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է համացանցում հրապարակված տասնյակ տեսանյութեր, տարբեր վիզուալ նյութեր, իրավաբանական փաստաթղթեր, ստուգել դրանք, զրուցել գերիների հարազատների, խնդրով զբաղվող հայաստանցի փաստաբանների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաեվ

Երևանում օդը մաքրվել է. Մասնագետի պնդմամբ՝ ցուցանիշները պետք է ավելի բարձր լինեին

Irina Abovyan

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Երևանում. 28–ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը (տեսանյութ)

Irina Abovyan

Համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ավելի ավերիչ կլինեն.

Irina Abovyan

Եթե դավաճանները էս երկրից չգնան, նրանք ինձ են պատասխան տալու․ Թքած, թող ես դավաճան հայ սպանեմ․Խաչենց

Irina Abovyan