Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով օգնություն կտրվի. կառավարությունը հաստատեց

Կառավարության նիստը մեկնարկել է: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հաստատել կառավարության նիստի օրակարգը: Նիստի ժամանակ քննարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էր: «Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով, հաշմանդամության կարգ ունեցողներին՝ ըստ կարգի: Նաև սահմանված է որոշակի ժամկետ, քանի որ հնարավոր են այլ տեղեկություններ ևս», – նշեց նա:

Նախարարի խոսքի ավարտից հետո խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե կարգավորումներ ունեցել են նաև սահմանամերձ համայնքների դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաեվ

«Քանի ուշ չէ»․․․ Դավիթ Տոնոյանը հարևան պետության ղեկավարի խոսքին ի պատասխան հարց է բարձրացրել՝ ե՞րբ է այդ ուշը

Irina Abovyan

«Ստեփանակերտում հիվանդանոցները բացի կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներից, այլ պացիենտների չեն ընդունում». քաղաքացին ահազանգում է

Irina Abovyan

Մեքենան վարելով՝ 3 երեխայի հետ Արցախից Երևան հասած 38 շաբաթական հղի կինը դուստր է ունեցել

Irina Abovyan

Մեռնեմ ջանիդ, դու չմտածես՝ ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք․ Ազգովի աղոթում ենք

Irina Abovyan

Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին

Irina Abovyan

ՏՄՊՊՀ-ն 2 վարույթ է հարուցել. Որ ապրանքներն են արհեստականորեն թանկացել

Irina Abovyan