Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից. ինչ է ասել ԱԺ նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների եւ Արարատ Միրզոյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել:

Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արդյոք։

Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձեւով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կարդացեք նաեվ

Քիչ առաջ Ալեն Սիմոնյանը այս խոսքերով պայթեցրեց Քոչարյանի ու Սերժի ականջները. Ջախջախիչ հարված

Irina Abovyan

Մոսկվայում մեկնարկել է Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը

Irina Abovyan

Քոչարյանից Միլյոններ են պահանջում․ Սև ու Մութ Ա,պեր Ծառուկյանի որդու համար

Irina Abovyan

Փաշինյանը դարձել է վեճի պատճառ, օրենքով գողին էլ կալանավորել են

Irina Abovyan

ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՌԱԿՏՎՈՒՄ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ

Irina Abovyan

Սամվել Բաբայանի հարվածը Էրդողանին ու Ալիևին

Irina Abovyan