Հասարակություն

Համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ավելի ավերիչ կլինեն.

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը տեսակապի միջոցով «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե իշխանությունները հենց սկզբից` մինչև մարտի 1-ը մեկուսացնեին ու ստուգեին վարակի տեսակետից վտանգավոր երկրներից Հայաստան ժամանողներին, նոր կորոնավիրուսի տարածման ծավալները մեզ մոտ այսքան չէին լինի: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում անելիք ունի ոչ միայն կառավարությունը` որպես իրավիճակի հիմնական պատասխանատու, այլև մենք` քաղաքացիներս, մեր վարքագծով: Այնպես որ ինքնամեկուսացումը պետք է լինի վարակի կանխարգելման հիմնական տարբերակը: «Այնուամենայնիվ համոզված եմ, որ իշխանություններին ու մեզ կհաջողվի հաղթահարել»,- ասում է նա:

Խ. Հարությունյանը նաև նշեց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի առաջացրած սոցիալական արհավիրքներն անհամեմատելի են՝ առողջապահական խնդիրների համեմատ: Եվ որ համաշխարհային տնտեսության ստացած հարվածների հետևանքներն անհամեմատ ավերիչ կլինեն:

«Բոլորն են փաստում, որ մարդկությունը կանգնած է այնպիսի ճգնաժամի առաջ, որը անհամեմատելի է 2008-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Այդ պատճառով համարժեք քայլեր, գուցե ոչ ստանդարտ քայլեր են պետք, քանի որ իրավիճակը ստանդարտ չէ»,- հավելեց նա:

Կարդացեք նաեվ

Հադրութից հնարավոր է եղել պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը. Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Irina Abovyan

Սոչիում բնակվող հայ ընտանիքը դիմակներ է կարում ու բաժանում

Irina Abovyan

Նոր տուգանք՝ կանաչ լույսով խաչ ունեցող դեղատների համար. «Ժամանակ»

Irina Abovyan

ԹԵՍՏ. Որ կոշիկն է ամենագեղեցիկը. իմացեք բնավորությունը. 99% ճշտգրտություն

Irina Abovyan

Ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը․ Փաշինյանը հեգնեց Ազգային ժողովում

Irina Abovyan

Գիտնականները հասկացել են, թե ինչ է մարդկանց մեջ փոխում բուժական մերսումը

Irina Abovyan