Հասարակություն

Ալեքսանդր Լապշինը Երևանում այցելել է ծանր վիրավորում ստացած զինվորներից մեկին․ «Կորցրել է ոտքը, ձեռքը, ստացել ծանրագույն տրավմաներ որովայնի ու աճուկի հատվածում»

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում՝ «Աստղիկ» հիվանդանոցում այցելել է ծանր վիրավորում ունեցող զինվորներից մեկին։ Այս մասին բլոգերը գրում է ֆեյսբուքյան իր էջում։

««Սմերչ»-ի հրթիռակոծության տակ է հայտնվել Շուշիում։ Կորցրել է ոտքը, ձեռքը, ստացել ծանրագույն տրավմաներ որովայնի ու աճուկի հատվածում: Երիտասարդ տղա է, 27 տարեկան։ Ամուսնացած չէ։ Նրան սպասվում է երկարատև ու ծանր վերականգնողական շրջան և բազմաթիվ նորանոր վիրահատություններ, ներառյալ՝ աճուկային հատվածում: Չգիտեմ՝ նման վիրահատություններ Հայաստանում արվում են, թե ոչ։ Դուք հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Բայց տղան ուժեղ է, դիմանում է: Նա հրաշալի ընտանիք ունի:

Եթե դուք գաղափարներ ունեք՝ ինչպես տղային վերադարձնել նորմալ կյանքի, ապա ընտանիքը շատ ուրախ կլինի: Նման վիրահատությունները բավականին եզակի են (հաասկանում եք՝ ինչ չ նկատի ունեմ), բայց կան: ԱՄՆ-ում վերջին տարիներին իրականացվել է շուրջ 1500, իսրայելում՝ 100 նման վիրահատություն: Իհարկե, աստղաբաշխական գումարներ արժեն:

Եթե կուզեք ընտանիքին օգնել՝ գրեք անձնական նամակ, կոնտակտները կտրամադրեմ։

Տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ»,- գրել է Լապշինը։

Տեսանյութը՝ այստեղ։

Կարդացեք նաեվ

Երեկ երեկոյան համար 174 դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ 20-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, ովքեր ապրիլի 15-ից 22-ը ֆանտաստիկ հաջողություններ կունենան

Irina Abovyan

Շտապ անհրաժեշտ է 2-րդ կարգի դրական արյուն․ Արյան բանկ

Irina Abovyan

Այն իսկական հեքիաթ է հիշեցնում. Բացառիկ Նոր տեսանյութ Ծառուկյանի որդու հարսանիքից.

Irina Abovyan

Եղանակը Հայաստանում

Irina Abovyan

Ողբերգակական դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները «Երեք լճեր» կոչվող տարածքից դուրս են բերել կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan