Քաղաքականություն

Խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ փակ զեկույցն են ավարտել Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:

Կարդացեք նաեվ

Այդ որոշումները վարչապետից մեծ համարձակություն էին պահանջում․ Պուտինը՝ Փաշինյանի մասին

Irina Abovyan

Գագիկ Համբարյան. «Հոլիվուդյան հայտնի աստղերը և Աննա Պոնտացին կնկարահանվեն «Ինչպես փրկել Նիկոլին» ֆիլմում (լուսանկար)»

Irina Abovyan

Սերգեյ Լավրովի մեծ մամուլի ասուլիսը՝ ուղիղ

Irina Abovyan

«Մարդկանց ասում ենք նստեն տանը, բայց մենք գալիս ենք գործի».

Irina Abovyan

«Նենց բան կանեմ, չորս յանից ճաք կտա ամեն ինչդ». «դեբոշ» Բաղրամյան պողոտայում

Irina Abovyan

«Սերժ Սարգսյանը 2018-ին առաջադրվեց որպես վարչապետ՝ կանխելու այն, ինչ եղավ 2020-ին»․ Արմեն Աշոտյան

Irina Abovyan