Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել էԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր գնահատեց այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Կարդացեք նաեվ

Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք. Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

Ադամ Շիֆի ցնցող խոսքը․ «միշտ հայերի կողքին կլինեմ»․ Ինչու՞ Մոսկվան չի քաշում Բաքվի սանձերը

Irina Abovyan

Օսիպյանը մանրամասնում է.Ոստիկանության համակարգում ցուցումներ են եղել, որ հորդորեն գալ Փաշինյանի հանրահավաքին

Irina Abovyan

Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները.Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Աղմկահարույց զարգացումներ ՝ ոչ ոք դեռ ներողություն չի խնդրել ՀԱՅԵՐԻՆ մոլորեցնելու համար

Irina Abovyan

Հղի կնոջ փորը ճղել՝ երեխային հանել են, եթե կարելի է մոռանալ, ուրեմն կարելի է թքել նման ազգի երեսին

Irina Abovyan