Շոու-բիզնես

«Երբեք այնքան չեմ աղոթել, որքան այս օրերի ընթացքում» . Վարդան Սարգսյանը՝ եթեր վերադառնալու և մինչև պատերազմը Ամանորն Արցախում նշելու որոշման մասին

Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանի «Աշխարհի համերով» նախագիծի 4-րդ եթերաշրջանն կիրակի օրվանից արդեն եթերում է: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանն ասաց, որ նկարահանումներն իրականացրել է պատերազմից առաջ, պատերազմիօրերին էլ արտերկրում նկարահանումների է եղել, լուրն իմացել է Ֆեյսբուքից:

«Բարդ էր հեռու գտնվել, նկարահանվել, երբ հայրենիքում նման իրավիճակ էր: Չորս օր հետո վերադարձա: Թռիչքը պետք է Թուրքիայի տարածքով լիներ: Ինքնաթիռում շատերն էին անհանգիստ, բարեբախտաբար, նորմալ տեղ հասանք: Արդեն հաջորդ օրը, ինչպես այդ օրերին բոլորը, ես էլ փորձում էի ինչ-որ բանով աջակցել օգնության կարիք ունեցող մարդկանց, ուղղակի դա չէի լուսաբանում, կարծում էի՝ իմ պարտքն եմ կատարում»,- ասաց նա:

Վարդանի խոսքով՝ որոշել են եթեր վերադառնալ, քանի որ իր ծրագիրը ուսուցողական ձևաչափ ունի: «Քանի որ իմ ծրագրերը հումորային չեն, այլ ուսուցողական, որոշեցինք, որ եթեր վերադառնալ: Այս օրերին մարդիկ նաև ինչ-որ նախագծի կարիք ունեն մի փոքր ցրվելու համար: Արդեն ունենք նկարահանված 6 հաղորդում, թեև ամբողջ եթերաշրջանը կազմված է 16 հաղորդումից: Ծրագրի ձևաչափը չեմ փոխել, ամեն ինչ նույնն է, առաջին երկիրը Եգիպտոսն էր, շատ հետաքրքիր ու ուսուցողական է: Հիմա ծրագրում ենք Աֆրիկա մեկնել, մենք պատրաստ ենք, եթե ռազմական դրություն չլինի, տղաներին թույլ տան երկրից դուրս գալ, մինչև Ամանոր կմեկնենք»,- նշեց նա:

Նա նաև ընդգծեց, որ պետք է սկսել աշխատել, օգնել տնտեսությանը, որովհետև երկար չաշխատել չի ստացվի, ուղղակի ամեն ինչ պետք է չափի մեջ անել:

Ըստ Վարդանի՝ յուրաքանչյուր հրապարակում սոցցանցերի իր էջերում այս օրերին անում է երկար մտածելուց հետո, շատ զգուշորեն: «Այս օրերին ոչ ոք տրամադրություն չունի, բոլորը ցավ են ապրում ու երկար ժամանակ շարունակելու են ապրել, այդ պատճառով հրապարակումներ անելիս պետք է զգույշ լինել: Փորձում եմ իմ էջերում ուսուցողական իմ ծրագրերից հատվածներ տեղադրել, որոնք մարդկանց կհետաքրքրեն,- ասաց նա և նշեց, որ իր և Ռաֆայել Երանոսյանի «Խենթ-խենթ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան վաղուց պետք է լիներ, բայց հետաձգվել է,- Պարզ չէ, թե երբ կլինի, չենք էլ ծրագրում պրեմիերա անել»:

Վարդանը նշեց, որ առավոտյան առաջին բանը, որ անում է հիմա, Ֆեյսբուքի հիշողություններ բաժին մտնելն է: «Նայում եմ, թե անցած տարիներին այս օրերին ինչ եմ արել, որտեղ եմ եղել ու հասկանում՝ ինչ երջանիկ եմ եղել, բայց այդ ժամանակ չեմ գնահատել: Մեզ միշտ թվում է, որ ամեն ինչ վատ է, բողոքում ենք անընդհատ: Նույնիսկ 2020-ի մարտ ամիսն ավելի լավն էր, քան օգոստոսը, օգոստոսն ավելի լավն էր, քան սեպտեմբերը,- ասաց նա և հավելեց, որ այս տարվա Ամանորի ծրագրերն արդեն կազմել էր,- Այս տարի Ամանորը ցանկանում էի Արցախում անցկացնել, արդեն ծրագրել էի: Արցախը շատ եմ սիրում, շատ եմ եղել, պատերազմից առաջ էլ Արցախ էի մեկնել: Անկեղծ եմ ասում, երբեք այնքան չեմ աղոթել, որքան այս օրերի ընթացքում, բոլորին խորհուրդ եմ տալիս աղոթել, հանել ներքին չարությունը, չքննադատել ոչ մեկին»:

Կարդացեք նաեվ

Միհրանի ու Արփիի որդու առաջին լուսանկարը` 40 օրական դառնալու առթիվ

Irina Abovyan

Արփի Գաբրիելյանի մեղմ կերպարը

Irina Abovyan

2 ամիս առանձին․ Գուրգեն Դաբաղյանը կնոջ հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Անի Երանյանն արդեն տղայական ֆոտոշութերի է մասնակցում (լուսանկարներ)

Irina Abovyan

Բոլորը մեղավորներ են փնտրում, մատնացույց են անում ուրիշներին. Հներն են մեղավոր, նորերն են մեղավոր, բայց ոչ մեկ չի ասում, որ … Վաչե Թովմասյանի կարևոր անդրադարձը

Irina Abovyan

Գուրգեն Դաբաղյանի գեղեցկուհի կինը ցույց է տվել թե ինչ զվարճալի է անցում կարանտինն իրենց տանը

Irina Abovyan