Քաղաքականություն

Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Կարդացեք նաեվ

հրատապ՝ Վովան Շոկի մեջ է, Մեքսիկները պատրաստվում են դոմփել Փեսային

Irina Abovyan

Ալինան Գիշերը Ապտակեց Վանեցյանին

Irina Abovyan

Մեր Հայաստանը քանդեց Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը…Տատիկը քարը քարին չի թողնում՝ ասում ողջ ճշմարտությունը. անպայման դիտել

Irina Abovyan

ՀՅԴ բյուրոյի կոչը

Irina Abovyan

Ինչո՞ւ է Էրդողանը որոշել աջակցություն տրամադրել Հայաստանին, և ինչպե՞ս պատասխանել նրան․ մեկնաբանում է Ռուբեն Մելքոնյանը

Irina Abovyan

«Հազարավոր քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»․ Ալեն Սիմոնյան

Irina Abovyan