Հասարակություն

Որքան Է լինելու նվազագույն աշխատավարձի չափը 2021 թվականին. նոր որոշում

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը:

Նախագծում ամրագրվելու է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ) չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը:

Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր նախագիծ ներկայացնել:

2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ:

Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ) կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է:

Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները նույնպես չեն զիջում հերոս բժիշկներին. պացիենտներն էլ նրանց անվանում են «4 հրացանակիրներ»

Irina Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 11-ից 17-ը

Irina Abovyan

Ինչով են զբաղված հայերը Tik Tok-ում (Video)

Irina Abovyan

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը

Irina Abovyan

Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք … Նարեկ Դուրյանի խնդրանքը բուժաշխատողներին

Irina Abovyan

Եթե հաջողվի ռազմագերիների մասով պայմանավորվածություն ձեռք բերել, առաջինը կհայտնենք

Irina Abovyan