Հասարակություն

Իմ սեր, իմ պատիվ, իմ հերոս՝ Թորգոմ… Նրա հետ վերջին անգամ խոսելիս, խոստացավ, որ…Արցախում զոհված Թորգոմի ընկերուհու հուզիչ գրառումը

Սոնա Պետրոսյանը, ով Արցախում հերոսացած Թորգոմ Վարդանյանի ընկերուհին է, գրում է. Հպարտությամբ եմ գրում անունդ սիրելիս, բայց մեծ ցավ կա սրտումս։ Իմ սեր, իմ պատիվ, իմ հերոս՝ Թորգոմ …

Վստահ էի, որ իմ ապագա երեխաների երակներում հոսելու էր քո արյունը։ Չեմ կարողանում զսպել արցունքներս ու զգացմունքներս։ Չեմ կարողանում հաշտվել քո բացակայության հետ։ Մեկ ամիս առանց քեզ… Հաճախ եմ խորհում ինքս ինձ, հաճախ եմ պատկերացնում մեր զրույցը մեկ ամիս բաժանումից հետո։ -Ինչու՞ ես տխուր:

— Որովհետև շաատ բան եմ հիշում… ու տանջվում… Թորգոմ Արամի Վարդանյանը ծնվել է 1992թ.-ին: Կամավոր գնացել է Արցախ և սեպտեմբերի 29-ից Հադրութում է եղել: Հոկտեմբերի 28-ին գնացել են Մարտունի, զո հվել է հոկտեմբերի 29-ին:

Նա շատ լավ մարդ էր, չափից դուրս ընկերասեր էր, կյանքը կտար հանուն ընկերների: Այնտեղից էլ չեկավ` պատճառաբանելով, որ չի կարող նրանց մենակ թողնել: Շատ նպատակներ ունեինք, այս տարի մտադրվել էինք ամուսնանալ, պլանավորել էինք, թե ինչ անուն ենք դնելու մեր երեխային, բայց սկզբում կորոնավիրուսը, ապա պատերազմը խանգարեցին:

Թորգոմը պայքարող տեսակ էր, ինչ ուզում էր հասնում էր դրան, միայն կյանքը չխնայեց հանուն ընկերների ու հայրենիքի: Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 28-ին, խոստացավ որ էլի կզանգի, բայց այդպես էլ չզանգեց այլևս:

Շատ ոգևորված էր, որ պետք է գնար, անհամբեր սպասում էր: Վիր ավոր էր, բայց դա չէր խանգարում, որ մնար ու պայքարեր, ասում էր մինչև չհաղթենք, չեմ գա: Ավաղ, ոչ այն եղավ, ոչ էլ մյուսը: Իմ ու իր ընտանիքի համար շատ մեծ կորուստ է: Վստահ եմ, որ տեսնում ես, թե որքան հաճախակի է իմ ու քո ընտանիքի հանդիպումները: Վստահ եմ, որ ուրախ ես, որ այսչափ մտերմիկ են մեր զրույցները, հատկապես, երբ այն քեզ է վերաբերում: Սիրելի՛ս, դու հոգով միշտ մեզ հետ ես, սպասում ենք, որ ուր որ է ներս կմտնես քո գեղեցիկ ժպիտով և հերոսական կեցվածքով:

Կարդացեք նաեվ

Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը մեկ օրում ունեցել է 300 զոհ

Irina Abovyan

Շաբաթ և կիրակի բավական մեծ թվով թեստեր են արվել. նախարար (տեսանյութ)

Irina Abovyan

Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Irina Abovyan

Լուկաշենկոն անեկդոտ է պատմել կորոնավիրուսի, օղու և Ժիրինովսկու մասին

Irina Abovyan

24 ժամ ջուր չի լինի

Irina Abovyan