Հասարակություն

Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում:Երևանի քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

Կարդացեք նաեվ

ՄՏՔԻ «ԲՌՆԱԲԱՐՈՂՆԵՐԸ». վերջապես ո՞վ է լինելու առաջնորդը․ Ե՞ՐԲ Է ԱՅՍ ԱՄԵՆԻ ՎԵՐՋԸ ԳԱԼՈՒ

Irina Abovyan

Բեյրութում պայթյունի հետևանքով հայ երիտասարդ բուժքույր է զոհվել (ֆոտո)

Irina Abovyan

Պատրաստում ենք խրթխրթան ֆրանսիական բագետ․․․ Համից չեք կշտանա

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանի համար մայիսի 24-ը նշանակալից կդառնա

Irina Abovyan

Սա ցանկությունների իրականացման ծառ է. Երազանք պահեք ու մեծացրեք նկարը

Irina Abovyan

Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել

Irina Abovyan