Քաղաքականություն

Ամենածանր հարցը. ինչ անել, եթե հույսը Պուտինն է

ՌԴ արտգործնախարար Լավրովը նախօրեին հայտարարել է, թե Ռուսաստանը չի տեսնում ռազմագերիների փոխանակման հարցի դիտավորյալ ձգձգում, պարզապես պետք է տվյալների լիակատար ամբողջություն ու ճշգրտություն:

Ռազմագերիների հարցը Հայաստանում հասկանալիորեն դարձել է բավականին հուզական և լայն քննարկումների առարկա: Այլ կերպ լինել չէր կարող և չպետք է լինի, խոսքը մեր տղաների ողջ-առողջ վերադարձը օր առաջ ապահովելու մասին է:

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների խումբը, որ փորձում է առաջնորդել ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց պահանջը, դեկտեմբերի 1-ին նամակ է հանձնել ԱՄՆ դեսպանատուն: Նախօրեին խումբը նամակ էր հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն, դրանից առաջ էլ՝ ՌԴ-ի: Ինչպես հայտարարել էր Հրանտ Թոխատյանը, նամակներ են հանձնել Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, որոնցն է արցախյան հարցով զբաղվելու մանդատը: Թեման ամենացավալիներից է, որի առնչությամբ մեկնաբանությունը բացարձակապես ավելորդ է: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, անխտիր, որպեսզի թեկուզ մեկ քայլ մոտեցնել լուծումն ու գերիների վերադարձը, մեկ ավելի տեղեկություն ստանալ անհետ կորածների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, անկասկած է նաև՝ ուզենք, թե ոչ, մարդասիրական այդ հարցը իր նշանակությամբ և «գործածությամբ» քաղաքական է: Ու թեև մտավորականները հայտարարում են, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, ու իհարկե ճիշտ են անում, միևնույն է՝ ովքեր կոչված են գերիների հարցով զբաղվելու, նրանք են զբաղվում քաղաքականությամբ, անգամ աշխարհաքաղաքականությամբ: Նույն Մինսկի խմբի համանախագահությունը քաղաքական, աշխարհաքաղաքական, ոչ թե մարդասիրական ձևաչափ է: Ըստ այդմ, այստեղ ֆորմալություններից դուրս կա թերևս իրական քաղաքականության և շահերի խնդիրը: Եվ այդտեղ պետք է ուշադրության արժանացնել թերևս երկու էական հանգամանք:

Ցավալի ու զգայական, գերխնդիր այդ հարցի առնչությամբ թե՛ մտավորականների առաջնորդած գործընթացում, թե՛ ընդհանրապես Հայաստանում բավականին նկատելի է ընդհուպ քաղաքական խմբերի մակարդակով ձևավորված որոշակի համոզում կամ կարծիք, որ հարցը կլուծի միայն Պուտինը, կամ հույսը Պուտինն է: Ընդ որում, դա փաստի արձանագրում է, ոչ թե գնահատական: Որովհետև ստեղծված իրողությունների բովում գուցե այդ սպասումը կամ հույսը միանգամայն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ից հետո արցախյան իրավիճակում ՌԴ գերիշխող դերը:

Մյուս կողմից՝ անշուշտ առաջանում է քաղաքականության խնդիրը՝ Պուտինը զբաղվում է քաղաքականությամբ, և դա նույնքան և գուցե ավելի օբյեկտիվ է, ըստ այդմ՝ նաև ռազմագերիների հարցով զբաղվելու է այնքան, որքան կբխի քաղաքական անհրաժեշտությունից: Թե որքան կբխի՝ սա արդեն իր հերթին կախված է մի շարք հանգամանքներից՝ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ Հայաստանը շրջապատող: Մյուս ուշադրության արժանի կետը թերևս այն է, որ խնդրի քաղաքական համատեքստի առումով անիմաստ է նամակներ հանձնել այլ երկրների, թեկուզ Մինսկի խմբի համանախագահ, այլ կառույցների: Միևնույն է՝ ամեն ինչ որոշելու է քաղաքականությունը: Իսկ այդ իմաստով, եթե չթաքցվող հույսը մեկն է՝ ով էլ այն լինի, մյուսները քաղաքականության մեջ ուշադրության են արժանացնելու քո խնդրին, եթե այն կարողանաս տեղավորել ոչ միայն մարդասիրության, այլև քաղաքական շահի ու տրամաբանության շրջանակում:

Միով բանիվ, երբ նամակ է տարվում մի տեղ, բայց չի թաքցվում, որ հույսը բոլորովին այլ տեղում է՝ դիցուք, Կրեմլում, ապա այլ տեղում եթե չասեն էլ, ապա պետք է մտածեն՝ դե թող Կրեմլն էլ լուծի ձեր հարցը: Նեղանալ, իհարկե, կարելի է, բայց մի՞թե իմաստ ունի՝ առավել ևս 44-օրյա պատերազմի միջազգային դասերի ֆոնին: Ընդ որում, Կրեմլը գուցե արդարացնի հույսը, գուցե՝ ոչ, բարդ է ասել: Բայց եթե մեր խնդրի վերաբերյալ ասում ենք բոլորին, ապա թերևս պետք է զերծ մնալ մեկի հանդեպ ունեցած առանձնահատուկ հույսի մասին խոսելիս: Իսկ եթե զերծ չենք մնում, ապա պետք է զբաղվել այդ մեկի հետ և պահանջել նրանից: Այլապես ստացվում է, որ մեկի հանդեպ հույս ենք տածում, բայց մեղադրական պատասխանատվության տակ դնում բոլորին: Այն դեպքում, երբ հարցը իրապես այդ մեկի տիրույթում է:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ըհըը, բա էդ հողերն ի՞նչի չէին սեփականշնորհել, գիտեին՝ հետ են տալու. Փաշինյանը՝ շուռնուխցուն

Irina Abovyan

Փաշինյանի մասնակցությունն Արցախի նախագահական ընտրություններին

Gevorg Kazaryan

Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան

Irina Abovyan

Միխայիլ Վելլերի ցնցող խոսքը հայերի մասին և հուժկու ապտակը Ադրբեջանին

Irina Abovyan

Տիգրան Մուկուչյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է

Irina Abovyan