Հասարակություն

Մեկնարկել է արցախցիներին 300.000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել  Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված  բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի  300,000 դրամ։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։

 Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ Հայփոստ կամ Արցախփոստ և ստանալ գումարը։ 

Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Կարդացեք նաեվ

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲՈԼՈՆԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՄԱՍԻՆ

Irina Abovyan

Երեք անչափահասներ բնակարանային գողություններ են կատարել․ Գավառի ոստիկանների բացահայտումը

Irina Abovyan

Քոչարյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու․ դեռ աչքիս առաջ է թատրոնի դիմացի մարդասպանությունը․ Լուսինե Կիրակոսյան

Irina Abovyan

Կրկին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամ կեղծ կայք է ստեղծվել

Irina Abovyan

Ցուլե՛ր, պարզվում է՝ դուք իրոք բացառիկ եք

Irina Abovyan

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Irina Abovyan