Հասարակություն

Ինչպիսին է կյանքը Մարտունիում. WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել մարտական գործողություններից տուժած քաղաքից

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այցելել է Արցախի Մարտունի քաղաք, որտեղից տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես է վերականգնվում խաղաղ կյանքը մարտական գործողություններից տուժած և առաջնագծում հայտնված քաղաքում:

«Սա երեք քաղաքներից մեկն է, որը, այնուամենայնիվ, մնացել է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ: Մեջքիս հետևում տներից մեկն է, որ վնասվել է Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով: Ինչ ասես, որ չի թռել այստեղ. ՀԿՌՀ (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)՝ իսրայելական, թուրքական, խորհրդային արտադրության, կանոնավոր աշխատել են ավիացիան, անօդաչուները: Քաղաքը հրետակոծվել է անդադար, ոչ թե մի քանի օր շարունակ, այլ մի քանի շաբաթ»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ Մարտունին ամենից շատ է տուժել պատերազմական գործողությունների հետևանքով:

Ինչպես Պեգովը նշում է, քաղաքում կյանքը քիչ-քիչ վերադառնում է իր բնականոն հունին. մեքենաներ են երևում փողոցներում, մարդիկ են վերադառնում: Նա նաև ընդգծել է, որ քաղաքի բնակելի հատվածի մոտ 50 տոկոսը վնասվել է հրետակոծությունների պատճառով և պիտանի չէ ապրելու համար:

Կարդացեք նաեվ

«ՎԵԳԱ» կահույքի արտադրամասի տարածքում հրդեհ է բռնկվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Irina Abovyan

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

Irina Abovyan

Մի քանի հարց թուրքն իմ թշնամին է ֆլեշմոբի մասնակիցներին… Վահե Տեր-Մինասյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Irina Abovyan

Թող գիտակցեն, ոչ իր դիպլոմատով փողերն են էս անգամ փրկելու, ոչ էլ․․․ մահացած ծննդկան Սեդայի եղբայր

Irina Abovyan

Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. Շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն

Irina Abovyan

Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan