Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվում է Սյունիքի մարզ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից

Irina Abovyan

«Բարձունքից իջա, տեսա՝ Վանեցյանը տեղակայման վայրում չի». Քյարամյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

Irina Abovyan

Ալիևը խոստովանել է՝ վիճակը լուրջ է

Irina Abovyan

Տեսանյութ.Մեր բոլոր դժբախտությունների մեղավորը նախ և առաջ մենք ենք. մեզ պետք եղած ուժը փնտրենք մե՛ր մեջ

Irina Abovyan

«Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում». Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին․ Մանե Գևորգյան

Irina Abovyan