Հասարակություն

Վայոց ձորում ու Գեղարքունիքում դեռևս չկան հաստատված դեպքեր. Թորոսյան

Արդյոք պարզվե՞լ է, թե ինչպես է վարակը տարածվել Գյումրիում և այլ քաղաքներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է.

«Իհարկե, պարզվել է։ Որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցման, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից, կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է, դեպքեր ունենք, որ այն 100 տոկոսով պարզ է, և մենք չենք շարունակում, դեպքեր կան, որ երկարատև շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ, մեր քաղաքացիները չեն ուզում հայտնել շփումների մասին, անհասկանալի է, թե ինչու, մենք, իրենց մասին հոգ տանելով, պետք է զբաղվենք, իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում են դեպքերը, օրինակ՝ Կոտայքում, քարտեզը երբ լինի, կտեսնեք, թե որ դեպքերում են հաստատված դեպքերը, ասել՝ Երևանում են ավելի շատ, թե մարզերում, կդժվարանանք, Շիրակում, Սյունիքում, Լոռիում հատուկենտ են, ամենաշատը կան Արմավիրի մարզում, Արարատում։ Վայոց ձորում ու Գեղարքունիքում դեռևս չկան հաստատված դեպքեր»,- նշել է նա:

Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե փորձե՞լ են հնարավոր դեղամիջոցները, ասել է, թե դեռ սեփական փորձը վաղ է եզրակացնել, քանի որ շատ քիչ թվով պացիենտների վրա են փորձել:

«Հետևում ենք միջազգային լրահոսին՝ թե՛ Չինաստանի, թե՛ մյուս երկրների, իրենց մոտ բուժման միջոցները մեր պացիենտների վրա կիրառենք, թոքաբորբ ունեցողներին ենք տալիս… ծանր քրոնիկ հիվանդություն ունեցողներին, որպեսզի կանխարգելենք, ինչպես նաև դեղամիջոցը տրվում է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին։

Կարդացեք նաեվ

Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (ֆոտոռեպորտաժ)

Irina Abovyan

Մահացել է Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը

Irina Abovyan

6 արտահայտություն, որ կլսես միայն երջանիկ ընտանիքներում. իսկ դուք օգտագործո՞ւմ եք այս խոսքերը

Irina Abovyan

Հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը կազմակերպելու համար․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Irina Abovyan

Ընտրեք քարտը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է, բացասական միտումներ չկան․ Վահրամ Պողոսյան

Irina Abovyan