Ժամանց

Աստղագուշակ․ դեկտեմբերի 2


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին արժե զգույշ գործել: Ռիսկի մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել, շրջահայաց եղեք ու հաջողակ լինելու վրա հույս մի դրեք: Շանս կա՝ կարևոր հաղթանակներ տոնեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք դրան:

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է: Այն հարմար է ինչպես օգտակար գործերի, այնպես էլ՝ զվարճանքների ու հանգստի համար: Կուրախացնի հին ծանոթների հետ շփվելու հնարավորությունը: Չի բացառվում՝ նրանցից հետաքրքիր բաներ իմանաք: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, որոնք կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև միանգամից կհասկանաք, թե որոնք են նրանց իրական մտադրությունները, կկռահեք այն, ինչ ուրիշները փորձում են թաքցնել:

Ամենալավը գլուխ կհանեք կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ, ստիպի սխալվել կամ հետաձգել սկսածը: Օվա երկրորդ կեսը լավ նորություններ ու լուրեր է խոստանում մարդկանցից, որոնց կարոտել էիք: Չեն բացառվում անսպասելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանեք և աշխատեք ձեզ բարեհամբույր պահել: Դա էլ բավական կլինի օրվա ընթացքում ծագած բոլոր խնդիրներից գլուխ հանելու, ճիշտ որոշումներ ընդունելու և այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու համար, որոնց հետ պիտի հանդիպեք և որոնց հետ պիտի քննարկեք կարևոր հարցերը: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ու հուսալի օգնականներ գտնեք:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանցից առավելագույն օգուտ քաղելու համար պետք է և՛ գործեք, և՛ արագ որոշումներ ընդունեք: Դուք կարող եք հենվել ինտուիցիայի վրա. նրա հուշումները միշտ հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն արագ հասնել նպատակին, լուծել հարցերը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Հաճախ կխառնվեն գործնական ու անձնական հարաբերությունները. գործընկերները կարող են ընկերներ դառնալ, իսկ հին բարեկամները՝ բիզնեսի գործընկեր:

Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար. ամենայն հավանականությամբ դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Առավոտյան լավ է զբաղվեք առօրյա գործերով, լուծեք ծանոթ խնդիրները, հաճելի ու ոչ այնքան կարևոր զրույցներ վարեք: Ավելի լուրջ զբաղմունքների համար բարենպաստ ժամանակն ավելի ուշ կգա:
Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ինչ-որ օգտակար բան սովորել, փորձ ձեռք բերել, որը շուտով պետք կգա:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հավանական են դրական փոփոխություններ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց սիրում եք, մտերիմներին ուրախացնելու բազմաթիվ եղանակներ կգտնեք, նրանք էլ կփորձեն նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է բարդ խնդիրները լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի շատ բաներից գլուխ հանել, պատասխաններ գտնել լուրջ հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումները թույլ տան ամրապնդել ֆինանսական վիճակը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Դուք շատ բանի կկարողանաք հասնել, բայց հանգիստն էլ ավելորդ չի լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար, որոնք նկատելի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խաղաղասիրաբար տրամադրվեք: Այսօր կարևոր կլինի ոչ ոքի հետ չվիճելը, հատկապես՝ դատարկ բաների պատճառով: Բարդ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Հազիվ թե կարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա, իսկ ահա վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները չեն բացառվում: Լավ է շրջապատողներին չքննադատեք ու խորհուրդներ չտաք նրանց, ովքեր չեն խնդրում:

Օրն արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Չեն բացառվում դրամական մուտքերը, նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հաջողության հասնել: Չի լինի մի խոչընդոտ, որն այսօր չկարողանաք հաղթահարել: Դուք ոչ միայն համառ կլինեք, այլև հնարամիտ, այնպես որ՝ երբեմն ձեր նպատակներին կհասնեք անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակներով:

Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, հենց նրանց էլ արժե դիմել խորհուրդների խնդրանքով: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան լավ կդասավորվի: Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, բայց համառություն կդրսևորեք միայն այնտեղ, որտեղ դա տեղին է: Եթե ինտուիցիան հուշում է, որ լավ է նահանջել ու սպասել, դուք հենց այդպես էլ կվարվեք, և որոշումը լրիվ ճիշտ կլինի: Շրջապատողները միշտ չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, բայց խորհուրդներ չեն տա:

Աշխատեք նրբանկատ լինել խոցելի ու զգացմունքային մարդկանց հետ: Այսօր այդպիսիք ձեր շուրջը շատ կլինեն: Չարժե կիսվել գաղափարներով, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք մտածել: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա աշխատանքային ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ավելի լավ է չշտապեք: Օրը հաջող կդասավորվի, եթե չտաքանաք, ձեր ամեն քայլը մտածեք: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ. չարժե հավատալ բոլոր խոստումներին, որոնք այսօր կտան շրջապատողները: Հաջողությունների հասնելը հեշտ կլինի այնտեղ, որտեղ մանրուքների հանդեպ ուշադրություն, ինչպես նաև նույն գործով երկար ժամանակ զբաղվելու ու չշեղվելու անհրաժեշտություն կլինի:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Շատ բաների մասին կարող եք զրուցել ու քննարկել ընդհանուր ծրագրերը: Տարաձայնություններ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հաճելի ու արդյունավետ կանցնի: Բարդ գործերը ձեզ չեն վախեցնի: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին ձեր գաղափարները դուր կգան: Այդ իսկ պատճառով օգնականներ ու համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք բաց չեք թողնի այդ շանսը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստի, չհոգնեցնող տնային գործերի համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված գնումներ: Դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է շփումների համար: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, հարազատները կկիսվեն լավ նորություններով: Կարող եք քննարկել գործնական հարցերը. ամենայն հավանականությամբ՝ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ստեղծագործելու և երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Կհաջողվի նորովի նայել սովորական դարձած բաներին, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտորում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 21-ից հունիսի 27-ը

Irina Abovyan

Շաբաթվա Աստղացույց 15 – 21 ՓԵՏՐՎԱՐԻ․ Բարենպաստ է աշխատելու և հանգստանալու համար

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ձեր կարծիքով այս երեխաներից ո՞րն է ամենագեղեցիկը, ընտրեք և մենք կբնութագրենք ձեզ

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների կյանքի կարևորագույն արժեքները

Irina Abovyan

Թեստ. Ըմպելիքներից ո՞րը կնտրեք։ Ձեր ընտրությունը կբացահայտի ձեր բնավորությունը

Irina Abovyan

Ինչից են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Irina Abovyan