Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն ամրապնդել Է համագործակցությունը 2020 թվականին. Շոյգու

Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաեւ նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ»,-ասել Է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես նշել Է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը եւ շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի Է ունեցել հունիսի 24-ին:

Նա շնորհակալություն Է հայտնել գործընկերներին դրան ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար: Նաեւ նախարարը պատմել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա նիստը որակել Է «կարեւոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձեւավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք նաեվ

Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ Պուտինի հետ պայմանավորվածություններից

Irina Abovyan

Նիկոլը երեկ եկել էր Սպիտակ մարդ չկան, 30 գազել ու 50 մեքենա մարդ էր բերել իր հետ. սպիտակցի

Irina Abovyan

Այ տխմարներ Հայաստանը ձեզ պարզապես կճզմի․ Մեր բանակը կրկին փայլեց

Irina Abovyan

Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու, պայմանավորվեցինք. Խաչատուր Սուքիասյան

Irina Abovyan

Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս․ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

Irina Abovyan

Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից

Irina Abovyan