Հասարակություն

ՀՀ-ում մեքենան հրդեհվել է. 3 մարդ այրվել է, որից մեկը՝ երեխա (ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դկտեմբերի 1-ին, ժամը 09։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Կարդացեք նաեվ

Քաղաքացիները հեռախոսի լապտերներով միացան լուսավառ ոգեկոչման րոպեին

Irina Abovyan

Քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Irina Abovyan

Անպայման կարդացեք. Սխտորով լեյկոպլաստ և ապշեցնող արդյունք․ ինչու ես չգիտեի այս ամենի մասին

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. BMW-ն ու Nissan-ն էլ հայտնվել են մայթին՝ կանաչ գազոնում. կան վիրավորներ

Irina Abovyan

Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից

Irina Abovyan

Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Irina Abovyan