Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա»-ն արտոնություն չի տրամադրի բնակիչներին. գազի վարձը պետք է վճարել

Մամուլում և սոցիալական ցանցերում այսօր տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր աշխատանքի է կանչել իր բոլոր տեսուչներին։ Նպատակը՝ անջատել այն բոլոր բաժանորդների գազը, որոնք չեն վճարել գազի ամսավճարը։

Այս իրավիճակում մարդիկ ահազանգում են, որ գտնվում են անելանելի վիճակում։ Նման մոտեցումը հակասում է պարետի երեկվա որոշմանը՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման մասին, քանի որ, ըստ մեզ փոխանցած տեղեկատվության, տեսուչները եկել են աշխատանքի, կուտակվել 30-40 հոգով մեկ աշխատասենյակում, ակտիվորեն շփվում են թե՛ միմյանց հետ, թե՛ գազի բաժանորդների։

Մյուս կողմից՝ մարդիկ ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները, բայց նրանց այս դժվար պայմաններում ևս մեկ սթրեսային իրավիճակ է սպառնում՝ գազի անջատման տեսքով։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ են տարածվել համացանցում։

Խնդրի առնչությամբ դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Մեր հարցման պատասխանը, բնականաբար, գոհացուցիչ չէր, քանի որ հստակ պարզաբանում չտրամադրվեց բարձրացված խնդրի վերաբերյալ։

Տեսուչներին աշխատանքի կանչելու վերաբերյալ ընկերության պատասխանում նշված է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը և իր գործառույթները իրականացնում է սահմանված կարգով: Նշված հրապարակման առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ հասցեական փաստ կամ կոնկրետ տեղեկատվություն չունի»։

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ խախտումներ արձանագրելու առումով ընկերությունը նշում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և գործում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան` ապահովելով միջոցառումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումների պահանջներից»:

Ինչ վերաբերում է բնակիչ-բաժանորդների ամսավճարները երկարաձգելուն, «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող լրացուցիչ արտոնություններ տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումներ կատարելու հարցում։ Այլ կերպ ասած՝ բնակիչները պետք է սահմանված ժամկետում, ինչպես ամեն ամիս, վճարումները կատարեն։

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.4 կետի համաձայն. «Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում», և քանի որ ՀՀ օրենսդրությամբ այլ արտոնություն սահմանված չէ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումների հարցում»,- ասված է մեզ ուղարկած պատասխանում:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության նախագիծը

Irina Abovyan

Ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ դատարկ ստամոքսին սուրճ եք խմում

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են Mercedes Benz բեռնատարն ու Mercedes C180-ը. վերջինը մասամբ հայտնվել է օդում. կան վիրավորներ

Irina Abovyan

Պացիենտները եղել են 71, 83, 66 և 79 տարեկան. ԱՆ

Irina Abovyan

Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանում և 3 մարզում

Irina Abovyan

Ինֆարկտի առաջացմանը նպաստող գործոններն ու 6 ատիպիկ ախտանշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Irina Abovyan