Շոու-բիզնես

Մենք չենք հրաժարվում մեր պարտականություններից, միայն թե կանգ առե’ք, վերադարձնենք մեր դիերը, գերիներին, նոր շարունակեք գործընթացը. Թոխատյան

«Հանդիպեցինք ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որոնց հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը, որն էլ կփոխանցվի դեսպանին: Ասացինք՝ ակնկալում ենք պատասխան, ասացին՝ լավ, դեսպանի նամակին ծանթանալուց հետո պատասխանը կփոխանցենք ձեզ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը: 

Նա նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե մշակույթի մարդիկ ուղղորդվում են մեկի կամ որևէ կուսակցության կողմից, նշելով՝ դա տականքություն է. «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին, ի՞նչ ուղղորդվածություն կարող է այս ամեն ինչի մեջ լինել: Գոնե, այս խնդրում չի կարող որևէ ուղղորդվածություն լինել, սա հարց է, որը հուզում է բոլորին»,– ընդգծեց նա:

Վերջինիս համար անընդունելի է, որ հողերի հանձման հստակ ժամկետները կան, նշված են, բայց գերիների վերադարձման վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա. «Մեր սրտից են պոկել մեր հողի ամեն մի սանտիմետր ու հանձնել, իսկ մեր զավակներին, եղբայրներին այդպես թողել են բախտի քմահաճույքին, անհնար է, բայց այդպես է եղել: Մենք չենք հրաժարվում մեր պարտականություններից, միայն թե կանգ առե՛ք, վերադարձնենք մեր դիերը, գերիներին նոր շարունակեք գործընթացը»,- ասաց դերասանը:

Կարդացեք նաեվ

Չեմ վախենում միայնակ մայր լինելուց. Սաթեն Ղազարյանը՝ սեքսուալ ֆոտոշարքերի, սիրած տղամարդուն կորցնելու մասին (Տեսանյութ)

Irina Abovyan

Ինչպես է Մարինկա Խաչատրյանի սիրելին շնորհավորել դերասանուհու տարեդարձն ու ինչ անակնակ է մատուցել

Irina Abovyan

Աննա Սեդակովան իր նոր, սեքսուալ լուսանկարներով հիացրել է երկրպագուներին

Irina Abovyan

Անհավատալի է, Սոնա Ռուբենյանը շիկահեր է դարձել

Irina Abovyan

Էլեգանտ Տաթևիկ Ադումյանի նոր լուսանկար է հրապարակել .Ի՞նչ կարծիք ունեք էս սերիայի մասին

Irina Abovyan

«Աննկարագրելի». Օլյա Հակոբյանի նոր լուսանկարը

Irina Abovyan