Հասարակություն

Գյումրիում տարեց քաղաքացի է մահացել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ․ դիահերձումից հետո նմուշառում կկատարվի՝ ստուգելու կորոնավիրուսի առկայությունը

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գյումրի բժշկական կենտրոնում 70-ն անց քաղաքացի է մահացել և ըստ նախնական աշտանշանների, տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքացին տանն է մահացել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեմոնիա։

«Ուղղակի մենք զգուշության կարգով դիահերձումը կկատարենք համապատասխան նախատեսված պայմաններում»,- ասացին պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից։

Հարցին, թե նմուշառում արվել է, որպեսզի ստուգվի կորոնավիրուսի առկայությունը, «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից պատասխանեցին․ «Դեռ չի արվել։ Դիահերձումը կկատարվի, նմուշը նոր կվերցվի։ Առայժմ ստույգ ոչինչ չգիտենք, ուղղակի զուտ խոսակցություն է»։

Կարդացեք նաեվ

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ

Irina Abovyan

Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ)

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1328, մահվան՝ 29 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 94 776 է, մահվան դեպքերինը՝ 1796

Irina Abovyan

Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով. Հայկ Մանասյան

Irina Abovyan

«Գյանջայի բնակչությանը հանել են քաղաքից». Կարեն Հովհաննիսյան

Irina Abovyan

Սխալներ և սովորություններ, որոնք գիրացնում են և հիվանդությունների պատճառ դառնում

Irina Abovyan