Քաղաքականություն

«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Ամանորի և Սուրբ Ծննդյան «տոնավաճառ» ու անվճար հացատուն Ստեփանակերտում․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Ամանորի և Սուրբ Ծննդյան «տոնավաճառ» ու անվճար հացատուն Ստեփանակերտում

Այս մասին հայտնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Հիմնադրամից հայտնում են․ «ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին՝

  • օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին,
    ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն),
  • ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ),
  • փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում,
    ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում,
  • ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ:
Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայր խնդիրները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որ անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում:
Մենք պետք է արժանապատվորեն՝ մեկս մյուսին սատարելով, գոտեպնդելով, հաղթահարենք ճգնաժամն ու նորից բռնենք զարգացման ուղին:

Լուսանկարում՝ Գորիսում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներն են, հոկտեմբեր, 2020 թ.»:

Կարդացեք նաեվ

Երբ Թուրքիայի և Ադրբեջանի առջև բացվի Մեղրիի միջանցքը, սկսվելու են պրովոկ ացիաներ։ Երբ Հայաստանը պատասխանի պրովո կացիաներին` Թուրքիան կանի հետևալը… Կոնստանտին Մակիենկոյի նախազգուշացումը

Irina Abovyan

Դաշնակ շիզոֆրենիկ, «հայրենասեր» տակшնք», Ի՞նչ ասեմ էս մшրդшկերին, որ սիրտս մի քիչ հովանա․ Լիզա Ճաղարյանի կոշտ պատասխանը

Irina Abovyan

Ինչ ասում է Սերժ Սարգսյանը՝ հենց այդպես էլ եղել է. Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

Բռնաբարության դեպքը եղել է, սակայն չենք ասում՝ Ծառուկյանը դրա համար նորից պետք է դատվի.Հովիկ Աղազարյան

Irina Abovyan

Լսի կաթողիկոս բ.. դու ստոր սրիկա էս, դու եկար իշախնության Վազգենի արյան վրայով. ՍԵՆՍԱՑԻՈՆ ԳՐԱՌՈՒՄ

Irina Abovyan

Հրատապ Տարածեք՝ Գողացել են Արայիկ Հարությունյանին և Նիկոլին ստիպել ստորագրել փաստաթուղթ. ՍԵՆՍԱՑԻՈՆ

Irina Abovyan